Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան
SOCIETYԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ
Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։
Հետևապես՝ Երևան քաղաքում երեկ տեղացած հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները, որոնց հետևանքով քաղաքի առանձին հատվածներում մեքենաների դժվարանցանելիություն էր առաջացել, իսկ որոշ դեպքերում էլ մեքենաներ էին խափանվել՝ պաշտոնապես ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։
«Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերներին հորդորում ենք ավելի պրոֆեսիոնալ գտնվել և առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակում թացը չորից տարբերել ու քաղաքացիներին չապակողմնորոշել:
հ.գ. մեկնաբանություններում կտեղադրեմ Երևանի քաղաքապետարանի անդրադարձը
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



