Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ամերիկյան երազանք. Միացյալ Նահանգներում բժիշկ-վիրաբույժ դառնալու ճանապարհին

INTERVIEW

«Ամերիկայի ձայնը» օրեր առաջ ռեպորտաժ էր պատրաստել Կալիֆոռնիայի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած օրինագծի մասին, որի ընդունման դեպքում Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Հայաստանում բժիշկ աշխատած մասնագետը, որն ունի ԱՄՆ քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք, կարող է Միացյալ Նահանգներում աշխատել բժշկի օգնական «Physician Assistant»: Այս օրինագիծը պետք է հաստատվի դաշնային կառավարության և նահանգի կողմից: Նշված փուլերն անցնելուց հետո այն կգործի 2025 թ.-ից: Այս ծրագիրը մեծ հնարավորություն կընձեռի բժիշկներին, քանի որ շատերը ԱՄՆ տեղափոխվելուց հետո քննության և կլինիկական օրդինատուր չգտնելու պատճառով կանգնում են փաստի առաջ և, ցավոք, ընտրում այլ մասնագիտություն: Սույն ծրագրի մշակման փուլում դիտարկել են նաև Վիկտոր Ֆանարջյանի կարծիքը, որպես Հայաստանից ԱՄՆ տեղափոխված բժշկի:

Դեռ տարիներ առաջ Past.am-ը զրուցել էր բժիշկ Վիկտոր Ֆանարջյանի հետ Հայաստանում: Մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժն առիթ դարձավ կապ հաստատելու 2019 թ.-ից Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Վիկտորի հետ: ԱՄՆ տեղափոխվելուց հետո բժիշկ Ֆանարջյանը և նրա ընտանիքը բազմաթիվ խնդիրների են բախվել, ինչպես յուրաքանչյուր ոք, ով փորձում է օտար երկրում ամուր ոտքի կանգնել: Նա ստիպված է եղել ամեն ինչ սկսել զրոյից: Սկզբնական շրջանում աշխատել որպես այգեպան, հետո բժշկի գրասենյակում ադմինիստրատիվ աշխատանք կատարել և քայլ առ քայլ առաջ ընթանալ: ԱՄՆ-ում սկսել է զրոյական կետից, որպեսզի ավելի խորքից հասկանա, թե ինչպես է աշխատում Միացյալ Նահանգների առողջապահական համակարգը:

«Ցավ եմ ապրել, որ, լինելով բժիշկ, ստիպված էի սկզբնական փուլում այգեպան աշխատել: Բայց գնում էի դեպի նպատակս: Աշխատանքին զուգահեռ կրթություն էի ստանում քոլեջում, ստացա  լիցենզիա, որ կարողանամ ամենապարզ բժշկական միջամտությունը կատարել, օրինակ՝ երակից արյուն վերցնել, ներմկանային ներարկում կատարել»,-ասում է Վիկտորը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներում, եթե ցանկանում ես բժիշկ դառնալ, պետք է ամեն ինչ զրոյից սովորել, քննություններ հանձնել, ընդունվել կլինիկական օրդինատուրա, բժշկի լիցենզիա ստանալ: Այս ընթացքում Վիկտորը հասցրել է «առաջնագծում» լինել: Սկսվել էր համավարակը: Նա չէր կարող ձեռքերը ծալած նստել, պետք է պիտանի լիներ համայնքին: Ստեղծում է քովիդի թեստավորման հավաքակայան,  բաց տարածքում, քանի որ փակ տարածքներում օրենքն արգելում էր, և սկսում օրական 200-ից 300 հոգու թեստավորում կատարել:

«Դա մեծ ռիսկ էր առողջության համար, բայց չէի կարող տանը մնալ: Այս ամբողջ աշխատանքը կատարել եմ կամավորության սկզբունքով: Նույն շրջանում Արցախում պատերազմ սկսվեց: Հաստատված կապերի շնորհիվ կարողացա օգտակար լինել իմ հայրենիքին, անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ ուղարկեցի Հայաստան: Մարդկանց, համայնքին օգնելն ինձ համար առաջնային ու շատ կարևոր էր»:

Ծանրագույն օրերը Վիկտորը հաղթահարված է համարում և շարունակում ընթանալ դեպի իր գլխավոր նպատակը: Նա իրեն երբեք բժշկությունից դուրս չի պատկերացրել: Համավարակի շրջանից հետո, աշխատելով լրիվ դրույքով, իսկ գիշերները պարապմունքների մասնակցելով, Վիկտորը հավատարիմ մնաց բուժաշխատող դառնալու իր որոշմանը: Երեք տարի ջանասիրաբար նախապատրաստվելուց հետո հանձնել է համապատասխան քննությունը, 2023 թ.-ի փետրվարին ստացել բուժեղբոր «Registered Nurse» լիցենզիա և հիմա աշխատում է հոսփիսում: 

Վիկտորը եզրափակում է մեր զրույցն այն հարցադրմամբ, որ գուցե շատերը զարմանան, թե ինչու Հայաստանում կայացած վիրաբույժն ԱՄՆ-ում չընտրեց միանգամից բժիշկ դառնալու ճանապարհը: Նշում է՝ բուժեղբայր աշխատելը նրան հնարավորություն է տվել ավելի խորքային ծանոթանալ ԱՄՆ-ի առողջապահական համակարգին, հասկանալ հոսպիսում իրենց կյանքի վերջին օրերն անցկացնող հիվանդների հոգեբանությունը, շրջապատել նրանց հոգատարությամբ: Ներկայումս նա նաև շարունակում է կրթությունը Միացյալ Նահանգներում՝ «United States University»-ում որպես «family nurse practitioner»՝ «ընտանեկան բուժեղբայր»։ Վերջնական նպատակը դառնալ բժիշկ-վիրաբույժ ԱՄՆ֊ում»:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future