Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես կարելի է կռահել, աֆրո սանրվածքները ծագել են սև մայրցամաքում: Աֆրիկացիները բնականից ունեն բավականին կոպիտ, անհնազանդ և ոչ այնքան գեղեցիկ մազեր՝ հատկապես ժամանակակից չափանիշներով: Մեկ այլ մեծ թերություն այդ մազերը հարդարելու և ուղղելու դժվարությունն է, բացի այդ, մազերի երկարությունը չի անցնում ուսային գիծը։ Սկզբում աֆրիկյան աբորիգեններն իրենց պարզ մազերի մեջ հյուսում էին չոր ծաղիկներ, բարակ պղնձե շղթաներ և այլ ոչ պիտանի իրեր։ Ժամանակակից աֆրիկացիներն օգտագործում են արհեստական մազեր՝ հյուսելու և դրանց երկարությունը մեծացնելու համար: Այդ միտումը ժամանակին ընդունվել է նաև հին եգիպտացիների կողմից: 5 հազար տարի առաջ ամուր, բազմաթիվ հյուսերով մազերը ժողովրդականության գագաթնակետին էին:

Կապույտ-սև, մեջտեղից բաժանված այնպես, որ ամբողջ սանրվածքը ձեռք բերի խիստ երկրաչափական ձև, կտրված տրապիզոիդ. սրանք աշխարհի այդ հնագույն պետության բնակիչների սանրվածքներն էին: Հյուսերի երկարությունը վկայում էր մարդու սոցիալական կարգավիճակի մասին, և ամենաերկար և շքեղ սանրվածքը կրել է, ինչպես կարելի է կռահել, փարավոնը։ Հնում աֆրո սանրվածքը, ի դեպ, չի ստեղծվել սեփական մազերի հիման վրա, օգտագործվել են կենդանիների մազեր և բուսական մանրաթելեր: Բայց եգիպտացիները չգիտեին, թե ինչպես հյուսել այդ բոլոր նյութերը իրենց մազերի մեջ, և եգիպտական փարավոնների և ազնվականների տպավորիչ սանրվածքները պարզապես կեղծամներ են եղել:

Ի դեպ, հին եգիպտացիների համար որոշիչ է եղել «հեղինակության» չափանիշը։ Ավանդաբար մուգ և ուղիղ մազերը համարվում էին ազնվականության և մաքուր արյան նշան, այդ իսկ պատճառով կեղծամներն ունեին մազերի ուղիղ բաժանման ձև: Այո, Նեֆերտիտիի շքեղ մազերը, որոնց մասին մենք կարող ենք դատել մեզ հասած արձանիկներից, կեղծամ են: Հին Եգիպտոսում տղամարդիկ, որպես կանոն, սափրում էին իրենց գլուխները, կանայք կարճ էին կտրում մազերը։ Դա ուներ, ի թիվս այլ բաների, գործնական նշանակություն. եգիպտացիները նման կերպ փրկվում էին շոգից ու միջատներից։ Այդ հնագույն քաղաքակրթության կեղծամները բաղկացած էին բազմաթիվ ամուր հյուսերից, որոնք խնամքով հյուսված և խիտ շարքերով դասավորված էին, շերտերը կտրված էին խստորեն նույն մակարդակի վրա, օրինակ՝ ականջի բլթակների հենց տակ, դա լեգենդար թագուհի Կլեոպատրայի նախընտրած սանրվածքն էր։

Այսպիսով, Եգիպտոսը նաև հայտնի «կարե» սանրվածքի ծննդավայրն է։ Կեղծամները, որպես կանոն, պատրաստում էին մազից, կենդանիների բրդից, մետաքսի թելերից, պարաններից, բուսական մանրաթելերից։ Դրանք առատորեն ներծծված էին անուշաբույր յուղերով, օծանելիքով։ Բացի էսթետիկ գործառույթներից, դրանք ունեին նաև գործնական արժեք՝ կեղծամները պաշտպանում էին գլուխը արևի կիզիչ ճառագայթներից։ Հին եգիպտացիների սանրվածքները արտացոլում էին աֆրիկյան ժողովուրդների յուրահատուկ փիլիսոփայությունը, դրանք արվում էին հատուկ նշանակությամբ՝ հյուսելու գործընթացում արտասանվում էին դրական հմայանքներ: Համարվում էր, որ նման սանրվածք կրելը հաջողություն է բերում և վախեցնում չար ոգիներին (ինչպես հավատում էին նաև եգիպտացիները): Միայն «լուսավորված», հարմոնիկ մարդիկ կարող էին վարսահարդարներ լինել, դա անհրաժեշտ էր աստվածներին չվիրավորելու համար:

Ներկայում աֆրոն փարթամ, ծավալուն սանրվածք է, որը մոդայիկ է դարձել 1970-ականներին աֆրոամերիկացիների շրջանում: Բանն այն է, որ Միացյալ Նահանգներում ստրկության ժամանակ (մինչև 1860-ական թվականները) աֆրոամերիկացիները սովորաբար հարդարում էին իրենց մազերն՝ ընդօրինակելով գերիշխող սպիտակ բնակչության այն սանրվածքները, որոնց մեջ նրանք ապրում էին։ Աֆրո սանրվածքը ստեղծվում է սանրելով, մազերի ծավալը մեծացնելով և նրանց կլորացված ձև տալով, ինչպես՝ լուսապսակ, ամպ կամ գնդակ: Մարդկանց համար, ովքեր չունեն բնական գանգուր մազեր, աֆրո սանրվածքը սովորաբար ձևավորվում է կրեմով, գելով կամ այլ կերպ: Նմանատիպ սանրվածքները բնորոշ են նաև Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6