Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Dzen.ru-ն «Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի Սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատել սահմանները, սակայն Ադրբեջանի Սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները։ Այն մասին, թե ի՞նչ է բխում դրանից, իր կարծիքն է հայտնել Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։ Երևանն ու Բաքուն բավականին հաճախ են հրապարակավ շեշտում, որ պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա աշխատանքներ տանել պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ փաստացի հենց այդ փաստաթուղթը արձանագրեց Խորհրդային Միության փլուզումը։ Բայց պարզվում է, որ հետխորհրդային Ադրբեջանը, իր Սահմանադրության համաձայն, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի, այլ 1918-1920 թվականներին գոյություն ունեցող մուսավաթական հանրապետության իրավահաջորդն է։ Ժամանակակից Ադրբեջանը ժառանգել է նաև նախախորհրդային շրջանի օրհներգն ու զինանշանը։ Եվ այն ժամանակ Բաքվում ճանաչել էին Հայաստանի տարածքը 10 հազար քառակուսի կիլոմետրից ոչ ավելի։ Ադրբեջանում Սահմանադրության դրույթները գերակա են բոլոր այլ նորմատիվ ակտերի նկատմամբ։ Այսինքն, եթե ենթադրենք, որ Երևանն ու Բաքուն ստորագրել են սահմանազատման վերաբերյալ նախնական փաստաթուղթ՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, ապա դա ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը։

Ադրբեջանական օրենքների համաձայն, նման փաստաթուղթն անօրինական է։ Ստացվում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դուրս գալ այդ պայմանագրից՝ վկայակոչելով իր հիմնական օրենքը, և այն բոլոր սահմանային սյուները, որոնք տեղադրվել են այս օրերին, հաշվի չեն առնվի։ Փաստորեն, ներկայում ստեղծվող սահմանը օրինական չէ, և հնարավոր է, որ դա Բաքվի խորապես մտածված քաղաքական քայլն է։ Նրանք փորձում են խորամանկել, և պետք է հուսալ, որ Հայաստանի ԱԳՆ-ն և կառավարությունը հաշվի են առնում այն փաստը, որ Բաքվի համար Ալմա Աթայի հռչակագիրը ոչ այլ ինչ է, քան հռչակագրային փաստաթուղթ։ Հայաստանի իշխանությունների լավատեսությունը՝ թշնամու հետ առաջիկա երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի առնչությամբ, ոչինչ չարժե: Սահմանի վրա գտնվող սյունը չի կարող զինված «հյուրերի» հանկարծակի այցը հետ մղել: Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ստորագրել ամեն ինչ՝ հանուն առանց զենքի կիրառման գործնական հաջողության հասնելու համար, իսկ հետո, իրենց Սահմանադրության համաձայն, զորք մտցնել Հայաստանի տարածք։ Արդյո՞ք սա այն տրամաբանությունը չէ, որով բացատրվում է հակառակորդի առաջխաղացումը Ջերմուկում, Գեղարքունիքում և Սյունիքում։

Զարմանալի չէ նաև այն, որ Բաքուն ծրագրում է վերադարձնել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանը», ինչը նշանակում է վերցնել ժամանակակից Հայաստանի տարածքների ճնշող մեծամասնությունը։ Ակնհայտ է և տրամաբանական, որ հայադրբեջանական բանակցությունների ընթացքում Երևանը պետք է պաշտոնապես պնդի, որ Բաքուն փոխի իր Սահմանադրությունը, այլ ոչ թե մեզ պատմի մեր Հիմնական օրենքը խմբագրելու հարևան կողմի պայմանների մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe