ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում
SOCIETYԱպրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է «Երկրի օր» -ը: Այս շաբաթ, այդ առիթով,Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում ծառատունկ իրականացրեց ԶՊՄԿ բնապահպանության բաժինը:
48 միավոր ծառ և թուփ է տնկվել բնակավայրում, կատարվել է 60 քառակուսի մետր տարածքում սիզամարգի սերմի տարածում: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը, տնկվելու է 180 միավոր կանադական բարդի:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ Վանեք, Օխտար, Աճանան գյուղերից, ում համար նաև իրազեկման դասընթաց անցկացվեց:
Ընդհանուր առմամբ՝ 2023թ․ դեկտեմբերին տնկվել և կուլտիվացման է ենթարկվել է 12.588 ծառ, 1350 թուփ, 4230 ծաղիկ, 140 կգ գազոնի սերմ։ Այս տարի մեկնարկել է անտառվերականգնման աննախադեպ գործընթացը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ 20 հա անտառտնկում՝ շուրջ 17 հա անտառային հողերում և 3 հա համայնքային նշանակության տարածքներում։ Միայն Արծվանիկի պոչամբարում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է 20 հեկտար ռեկուլտիվացիա՝ օգտագործվել է ավելի քան 10.700 ծառ։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



