Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը այս տարի նշվելու է հունվարի 23-ին

SOCIETY
Ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնի նախօրեին չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում: Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի այն նշում են հունվարի 23-ին: Հայ առաքելական եկեղեցին սրբացնում է Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող:
Ավանդույթի համաձայն՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդները փոխինձով մատուցարան են դնում տանտանիքին կամ պատշգամբին եւ սպասում են, որ Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ մատուցարանի ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն եվ անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, ինչը նշանակում է, որ այդ տարի կիրականա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:
 
Այդավանդույթներից է նաեւ տոնի ննախորդող գիշերն աղիբլիթ ուտելը: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն, ով իրենց ջուր է բերում:
 
Past.am-ը փորձեց պարզել. Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին. ո՞ր տոնն է ավելի նախընտրելի հայ երիտասարդության համար և ինչու՞: Որքանո՞վ են հայ երիտասարդները տեղեկացված այս տոների պատմությանն ու դրանց հետ կապված ավանդույթներին և արդյո՞ք նրանք հավատում և հետևում են հայտնի «աղի բլիթի» սովորույթին:
 
Ստորև ներկայացնում ենք հարցմանը մասնակցած մարդկանց պատասխանները.
 
«Միանշանակ Սուրբ Սարգիս: Ինքս տատիկիցս եմ դեռ փոքր ժամանակ լսել Սբ.Սարգսի խորհուրդի և ծեսերի մասին և աղի բլիթ կերել: Վալենտինը չունի այն խորհրդավորությունը, որն ունի Ս.Սարգսի օրը: Վալենտինը ավելի շատ կոմերցիոն տոն է: Ուրախալի է, որ Սբ.Սարգսի տոնը վերջին տարիներին ավելի մեծ շուքով սկսվեց նշվել, նաև` հետզհետէ մեծանում է մեր սրբին հավատացողների երիտասարդների բանակը: Աղի բլիթն էլ շատ ավելի տարածված է, քան նախկինում էր: Ես հավատում եմ այդ գիշերվա երազին և ցանկանում բոլոր ռրիտասարդներին որքան հնարավոր է շուտ հանդիպել իրենց երկրորդ կեսերին ու նրանց հետ երջանիկ ընտանիք կազմել»,- Past.am-ի հետ զրույցում նշեց դասախոս, բլոգգեր Իզաբելլա Աբգարյանը:
 
«Որպես հոգևոր արժեք ընդունում եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Սրբադասված Սարգսի տոնը, իսկ որպես սիրահարների հերթական օր դեմ չեմ նաև Սուրբ Վալենտինի: Եթե մարդիկ անկեղծ սիրում են, ապաամբողջ տարին նրանց համար տոն է: Կարևորը անկեղծ սերն է, եթե այն կա տարվա մեջ 365-366 օրն էլ տոն է: Չպետք է այդ օրերին պարտադրված նվերներ գնեն միմյանց, սրտից եկածն անելն ամենակարևորն է: Գուցե շատերը այդ տոների նախապատմությունների տեղյակ չեն, բայց Սուրբ Սարգիսը միևնույնն է իր գործն անում է ու սիրող մարդիկ այդ օրը ևս մեկ անգամ միմյանց ժպտում են»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Խաչատրյանը:
 
«Կարծում եմ երիտասարդությունը ավելի շատ նախընտրում է Սուրբ Վալենտինի տոնը: Այստեղ կան տարբեր գործոններ, սկսած տեղեկացվածությունից, վերջացրած այդ օրվան նվիրված «ատրիբուտներից» (բացիկներ,ֆիլմեր և այլն..) : Ինչ վերաբերում է տոների պատմությանը, ապա կարծում եմ, որ այստեղ նույնպես կա տեղեկացվածության պակաս: Սուրբ Սարգիսը ասոցացվում է աղի բլիթի, իսկ Սուրբ Վալենտինը ՝ սիրելիին նվեր անելու հետ: Երկու դեպքում էլ որևէ այլ տեղեկատվություն երիտասարդներից շատերը չունեն: Սովորույթին իհարկե հետևողներ կան: Ոմանք հավատում են որ նման կերպ կգտնեն իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանց համար էլ դա ուղակի հումորներ անելու և ինտրիգային գրառումներ անելու առիթ է: Ամեն դեպքում երկու տոնն էլ համարում եմ սիմվոլիկ: Այդ օրերը ասոցացվում են սիրո և ուշադրության (պարտադիր չէ միայն նյութական) հետ, ինչը կարծում եմ պետք է ձգտել պահել ամբողջ տարի և ոչ միայն տոնական օրերին»,- Past.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Դերզյանը:
 
«Ըստ իս՝ երկու տոներն էլ նշելը վատ չէ, քանզի տոնը երբեք շատ չի լինում: Մեր երիտասարդները, հաճախ հայկական տոների մեջ չգտնելով իրենց հոգուն հարազատ, ուրախ, դրական բաներ, տուրք են տալիս օտար տոներին: Սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիներին, շեշտակի ավելացել է համակրանքը հայկական տոների նկատմամբ: Երիտասարդները այդ օրերը իսկական տոնի են վերածում, ոչ թե միայն տոնի կրոնական, եկեղեցական կողմն է շեշտվում: Պետք է միշտ խրախուսել ազգայինը, ոչ թե միայն քննադատել օտարամոլության համար, այլ գործնական քայլեր անել հայկականն ավելի հրապուրիչ դարձնելու համար»,- Past.am-ի հետ զրույցում նշեց լեզվաբան Արսեն Վարդանյանը:
 
«Եվ Սուրբ Սուրբ Սարգիս և Վալենտին: Երկուսի նախապատմությանն էլ ծանոթ եմ ու երկուսին էլ դեմ չեմ: Կատեգորիկ չեմ մոտենում որ մեկը զուտ հայկական է, մյուսը ոչ, քանի որ երկուսի խորհուրդն էլ սերն է, երկուսն էլ սիրո տոներ են: Մեր տաղտուկ առօրյայում սիրո պակաս կա շատ ու դեմ չեմ, որ կրկնակի նշվի սիրո տոները: Ոչ մի վնաս չի տալիս Վալենտինի տոնը: Թող սուրբ Սարգսի տոնը նշելու ավանդույթը խորանա, ավելի շատերի կողմից նշվի, բայց Վալենտինի տոնին դեմ չեմ: Ի վերջո կուզեի որ մենք հասնեինք էն գիտակցությանը, որ մեզ համար բոլոր օրերն էլ սիրո տոն լինեն: Հիմա, ինչքան ես ներկա եմ եղել ու տեղյակ եմ, Սուրբ Սարգսի տոնը շատերն են նշում, եկեղեցիները լեփ լեցուն է լինում երիտասարդ զույգերով, որը գովելի է, իսկ Վալենտինի տոնը թող նշվի այնպես, ինչպես պատկերացնում է երիտասարդությունը. նվերներ, համբույրներ, ծաղիկներ: Ոչ մի վնասակար բան չեմ տեսնում այդ ամենի մեջ»,- Past.am-ի հետ զրույցում պատմեց լրագրող Գագիկ Մամուլյանը:
 
«Ինձ համար նախընտրելի է Սուրբ Սարգիսը, սակայն ակնհայտ է, որ հայ երիտասարդների մեծամասնությունը տոնում է Սուրբ Վալենտինը, իսկ ոմանք՝ երկուսն էլ։ Կարծում եմ, որ այդքան էլ կարեւոր չէ, թե ով երբ է սիրո տոնը նշում․որքան հաճախ մարդիկ իրար սեր խոստովանեն եւ գեղեցիկ նվերներ մատուցեն այդքան ավելի լավ։ Կարծում եմ, որ տեղեկացված են։ Նախորդ տարի հարցումների ժամանակ նկատեցի, որ շատ երիտասարդներ սիրո հովանավոր Սուրբ Սարգիսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով։ Բացի աղի բլիթ ուտելը, ոմանք երեկոյան ալյուր են դնում շեմին, հավատում են, որ եթե գա Սուրբ Սարգիսը և հետքը թողնի, այդ տարի կամուսնանան»,- Past.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Գայանե Ապրունցը:
 
«Միանշանակ Սուրբ Սարգիս: Իհարկե գայթաղիչ է հարևանի հարսը, բայց մերը ոչնչով չի զիջում: Եթե մեր երիտասարդությունը չպահի մեր ավանդույթները չեմ կարծում ուրիշ մեկը հոգ տանի դրանց պահպանման համար: Երիտասարդության տեղեկացված լինելը ցավոք սկսվում և ավարտվում է աղի բլիթ ուտելով ,այնինչ լավ ավանդույթ կա ,որը պահպանելն ավելի գնահատելի կլիներ: Երիտասարդ աղջիկները ինչքան նկատում եմ հետևում են «աղի բլիթի» սովորույթին, տղաների մոտ մի տեսակ քիչ եմ նկատել»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ուսուցչուհի Արմինե Մելքոնյանը:
 
«Ինձ համար՝ միանշանակ Սուրբ Սարգիս, բայց և ոչինչ չունեմ այն մարդկանց դեմ, ովքեր նշում են Սուրբ Վալենտինի տոնը կամ երկուսն էլ: Սուրբ Սարգիսը իմ ամենասիրելի տոներից մեկն է, ըստ իս՝ նաև ամենագեղեցիկն ու սիրառատը )) Կարծում եմ, որ այսօր հայ երիտասարդները սկսել են նախընտրել տոնել մերը, հայկականը՝ Սուրբ Սարգսի տոնը, և դրանում մեծ է Հայ առաքելական եկեղեցու դերը: Վստահ եմ, որ մեր երիտասարդները հիմնականում տեղեկացված են երկու տոների պատմությանը և դրանց հետ կապված ավանդույթներին: Սուրբ Սարգսի տոնի մասին կարող եմ ասել, որ ըստ ավանդույթի, երբ քիստոնեության ընդունումից տարիներ անց սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Ս. Սարգիս զորավարը իր որդի Մարտիրոսի հետ գալիս և ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարը մերժում է նրան և կործանում է բագինը, որից հետո զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Որդին` Մարտիրոսը նահատակվում է, իսկ Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Դրանցից ամենահայտնին Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների աղի բլիթ ուտելու ավանդույթն է, որի հետ վերջիններս կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը նաև փոխինդով մատուցարան են դնում տան տանիքին կամ պատշգամբին և սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: ))) Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, և այդ օրը Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ: Սուրբ Վալենտինի տոնի մասին կարող եմ ասել, որ այն նշում են փետրվարի 14-ին: Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում են իրար խորհրդանշական նվերներ: Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները: Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…» Ամեն դեպքում՝ երկու տոներն էլ գեղեցիկ են, չէ՞ որ դրանք Սիրո տոն են: )) Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորին Սուրբ Սարգսի տոնի առթիվ և մաղթում, որ բոլորիս սրտերում միշտ թագավորի ամենազոր Սերը»,- Past.am-ի հետ զրույցում պատմեց Ալեքսանդրա Հարությունյանը:
 
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք նշել Սիրո ու գեղեցկության բոլոր տոները որոնք կան տարբեր ազգերի ու կրոնների մոտ ))) Իհարկե, տղամարդկանց գրպաններին մեծ հարված կլինի, բայց ամեն օր էլ կարելի է Սիրո տոն նշել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինքս կողմնակից եմ մեր Եկեղեցու կողմից ճանաչված տոներին հետևելուն, անձամբ իմ կնոջը նվեր կտամ ու մեկ անգամ ևս սեր կխոստովանեմ Սուրբ Սարգիսի տոնին, իսկ Վալենտինին ուղղակի՝ սեր կխոստովանեմ»,- Past.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարություն մալո խոսնակ Զոհրապ Եգանյանը:
 
Սուրբ Սարգիս տոնի մասին. / Սուրբ Սարգիս, (տոնացույցում «Առաջավորաց պահք»), այս տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ։ Սուրբ Սարգսի տոնով սկսվում է Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49–օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ. Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։ Ինչպես և անունից է հետևում, այն նվիրված է ժողովրդի շատ սիրած Սուրբ Սարգսին, որի անվան և պաշտամունքի շուրջ հայերի մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։ Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով, և սկսվում էր, փաստորեն, երկուշաբթի օրը պասով։ Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։ Սուրբ Սարգսի պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքներ, այլև աշխատանքի որոշ տեսակներ, մարմնի խնամք։ Այսպես, այդ օրերին արգելվում էր լվացք անել, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ, գլուխ լվանալ, օճառ գործածել։ ժողովրդական պատկերացումներով այդ ամենը բացատրվում էր նրանով, որ Սուրբ Սարգիսը այդ օրերին շրջում է սարերում և հիշյալ արգելքները խախտելու դեպքում Սուրբ Սարգիսը, կենթարկվի զանազան վտանգների։ Պասը բացում էին ուրբաթ երեկոյան մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղախած փոխինձով։ Երիտասարդներն աղի բլիթ էին ուտում քնելուց առաջ գիշերվա երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով, տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սուրբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սուրբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։ Առավոտյան գուշակությունները շարունակվում էին։ Սուրբ Սարգիսը համարվում էր սիրահարներին օժանդակող, և ողջ երիտասարդությունը սիրով ու հավատով հետևում էր նրա տոնի անհրաժեշտ արգելքներին ու ծեսերին։
 
Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
 
Նարեկ Միրզոյան / Past.am
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025