Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ. պարզաբանում է ՍԱՊԾ-ն
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծառայությունն իր պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշել է. «Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել և որ անհանգստության պատճառ չկա: Հավելենք, որ այս անվանումը 2009 թվականին շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն կիրառում է ստացել է H1N1 անվանումը:
Գրիպի այս ենթատեսակը 2010 թվականից դասվել է մարդուն բնորոշ սեզոնային A տիպի գրիպների շարքին»:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



