«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը
POLITICSՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Նիկոլ Փաշինյանը վերածել է մի քանի գյուղի սահմանազատման անհասկանալի գործընթացի՝ մոռանալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջնային կարևորությունը։
Առանց հայ-ադրբեջանական բոլոր հարցերը կարգավորող ամբողջական պայմանագրի առկայության՝ իշխանությունները շարունակում են հատվածական հարցերի քննարկումները, որոնք հանգեցնում են բացառապես միակողմանի զիջումների։
Այս նույն քաղաքականության հետևանքով ամբողջովին հայաթափվեց Արցախը, Հայաստանի բազմաթիվ հատվածներում առկա են Ադրբեջանի ժամանակավոր տիրապետության տակ գտնվող տարածքներ, և շարունակում է խոցելի մնալ Հայաստանի անվտանգությունը՝ բարձր պահելով ռազմական էսկալացիայի վտանգը։
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման։
Ցանկացած զիջում միայն մեծացնում է Ադրբեջանի հակահայկական նկրտումները, և որևէ հատվածական գործընթաց չի կանգնեցնում և չի կանգնեցնելու Ադրբեջանի հակաօրինական պահանջներն ուղղված Հայաստանին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



