Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ այնքան վաղուց պատմության գիրկն է անցել մագնիտոֆոնների մի ամբողջ «սերնդի» դարաշրջան: Մոտ մեկ դար մարդիկ չէին պատկերացնում իրենց կյանքն առանց դրանց։ Մագնիտոֆոնը ձայնային ազդանշաններ նվագարկելու, պահելու և ձայնագրելու սարք է: Մագնիտոֆոնի գյուտի պատմությունը սկիզբ է առել 1888 թվականին՝ Օբերլայն Սմիթի կողմից մագնիսական ձայնագրման սկզբունքի մշակումով։ Սմիթի գյուտի վրա ազդել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի աշխատանքը։ Գյուտարարի մտահղացման համաձայն, ձայնային տեղեկույթը կարելի է ձայնագրել այնպիսի բամբակյա թելի վրա, որի վրա պողպատափոշի է նստեցվել։ Այնուամենայնիվ, նման սարքի աշխատանքային մոդել չի ստեղծվել, և Սմիթի գյուտը մնացել է միայն որպես տեսություն:

Դանիացի ֆիզիկոս Վալդեմար Պոուլսենը, որն սկսել է հետաքրքրվել ձայնի մագնիսական ձայնագրման գաղափարով, հորինել է մի սարք, որին տվել է «հեռագրաֆոն» անվանումը։ Նման սարքն ունակ էր ձայնային ալիքներ ձայնագրել բարակ պողպատե մետաղալարի վրա։ 1898 թվականին այդ գյուտը, որը շատ էր նման Էդիսոնի հայտնի ֆոնոգրաֆին, արտոնագրվել է։ 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ դանիացին ստացել է «Գրան պրի» իր գյուտի համար, իսկ 13 տարի անց Պոուլսենի նախագծած «հեռագրաֆոնը» համաշխարհային ճանաչում է ստացել: 1925 թվականին գերմանացի գյուտարար Ֆրից Պֆլեյմերը աշխարհի համար բացել է բոլորովին նոր ձայնակրիչ: Նրա սարքում թղթե ժապավենի վրա փոշիացված երկաթի շերտ էր: Նման ձայնային կրիչը լավ մագնիսացվում և ապամագնիսացվում էր:

Հետագայում թուղթը փոխարինվել է մագնիսական ժապավենով։ 1934 թվականից գերմանական BASF ընկերությունը սկսել է մագնիսական ժապավենի սերիական արտադրությունը։ 1930-ականներին AEG-ը ներկայացրել է իր ռադիոհաղորդումները ձայնագրող սարքը։ Նման սարքը կոչվում էր «magnetophon», որտեղից էլ առաջացել է ժամանակակից ու ծանոթ «մագնիտոֆոն» բառը։ Անունից պարզ է, որ մագնիտոֆոնի հիմնական մասերը մագնիսական գլխիկներն են։ Նվագարկման գլխիկի տակով անցնող մագնիսացված ժապավենը գլխիկում հոսանք է գեներացնում, որը տատանվում է՝ կախված մագնիսական դաշտի մեծությունից, որն էլ իր հերթին անցնում է ուժեղացուցիչով, այստեղից էլ՝ բարձրախոսներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո AEG մագնիտոֆոնները որպես պատերազմական ռազմավար տարվել են հաղթանակած ԽՍՀՄ և ԱՄՆ: Դրանից 2 տարի անց Ամերիկայում նախագծվել են ձայնագրման և ձայնի վերարտադրման նմանատիպ սարքեր։

Օգտագործման դյուրինությունն ապահովելու և մագնիտոֆոնների երկրաչափական պարամետրերը նվազեցնելու ցանկությունը հանգեցրել է կասետային մագնիտոֆոնների զարգացմանը և վաճառքի մեկնարկին անցյալ դարի կեսերից: Արդյունքում, 1963 թվականին վաճառքի են հանվել նման մագնիտոֆոններ, սակայն թմբուկային մագնիտոֆոնները դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ օգտագործվել են։ Թմբուկային մագնիտոֆոնները շուկայից դուրս են մղվել մ ի այն 1980 - ական ն ե րի վեր ջ ի ն և 1990-ականների սկզբին: Իսկ 1972 թվականին մշակվել են թվային ազդանշանի կոդավորման համակարգերը: Այնուամենայնիվ, նման համակարգ օգտագործելու առաջին սարքավորումները սկսել են մշակվել Ճապոնիայում միայն 15 տարի անց: Սկսվել է կոմպակտ սկավառակների և թվային աուդիո կրիչների դարաշրջանը: Մագնիտոֆոններն ու կասետները ժամանակի ընթացքում պատմություն են դարձել։ 21-րդ դարում մագնիտոֆոնների տեղը զբաղեցրել է թվային տեխնոլոգիան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46