Լուրջ կոնֆլիկտ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի մեջ․ ինչն է պատճառը (լուսանկարներ)
PHOTO
35-ամյա Քիմ Քարդաշյանը միայն վերջերս՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին երկրորդ երեխային լույս աշխարհ բերեց։ Բայց նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը արդեն երրորդ երեխան է ցանկանում, ինչն էլ ամուսինների մեջ լուրջ կոնֆլիկտ է առաջացրել։ Քիմի երկրորդ հղիությունը շատ ավելի ծանր է ընթացել, քան առաջինը։ Քիմը լուրջ գիրացել էր, անընդհատ վատ էր զգում, ատում էր իր մարմինն ու նշում, որ ավելի վատ շրջան իր կյանքում չի եղել։
Այդ ծանր փորձությունների միջով անցնելուց հետո Քիմը հայտարարել է, որ այլեւս երեխա չի ունենա՝ երկու երեխան իր եւ Քանյեի համար բավական են։ Սակայն Քանյեն ամենեւին էլ համաձայն չէ դրա հետ, նա երազում է մեծ ընտանիքի մասին եւ ստիպում է, որ կինը երրորդ երեխա էլ ունենա։ Հենց դրա համար էլ նա խիստ վրդովված է, որ Քիմը պատրաստվում է ստերջացման դիմել։ Քիմն էլ խիստ կերպով հայտարարել է, որ իր որոշումը վերջնական է, եւ հետագայում չի փոխվի՝ ինքն այլեւս երեխա չի ունենա։ Առայժմ ամուսինները չեն կարողանում փոխզիջման գալ։




















































