Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ)
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային օդերևութաբանական կենտրոնը գրանցել է վերջին 75 տարվա ընթացքում ամենաշատ տեղումները։ Այս մասին հայտնում է Էմիրաթի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի կլիմայական և տեղեկատվական եղանակային կայանը, 24 ժամից քիչ ժամանակում 254,8 մմ անձրև է տեղացել։
«Երկիրն իր կլիմայական պատմության մեջ բացառիկ իրադարձության ականատես է եղել»,- ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



