Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի զավակները. լուսանկար

PHOTO

Newmag.am-ը գրում է.

newmag-ը հանդիպել է Վանո Սիրադեղյանի երեխաների հետ: Նրանք սովորաբար փակ են հանրության համար, քանի որ չեն ցանկանում որևէ լրատվամիջոցի էջերում դառնալ քաղաքական շահարկումների առարկա:

Ինտերպոլը 15 տարի փնտրում է նրան ու չի գտնում: Նրա հավատարիմ ընթերցողները 15 տարի վերընթերցում են նրա պատմվածքներն ու սպասում են նոր ժողովածուի տպագրության: Զավակները 15 տարի սպասում են իրենց հորը և հույսները չեն կորցնում: Նրա կանայք 15 տարի ապրում են միայն անցած-գնացած երջանկության կամ տառապանքի հուշերով:

Vano 13

Վանո Սիրադեղյանի գերդաստանը նրա բոլոր ընտանիքներն են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք, կամ գրեթե ոչինչ: Վանոյի արտասովոր ճակատագրից բաժին է հասել յուրաքանչյուր Սիրադեղյանի: Ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը, որոնք հավաքել է newmag-ը, նույնպես ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:

1 (1)

Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը պատմել էր, թե Վանո Սիրադեղյանն ինչպես է հեռացել Հայաստանից: Թիկնապահը Սիրադեղյանի մեկնելու օրն է վերջին անգամ շփվել նրա հետ: Սուրեն Սիրունյանը պատմել էր նաև, որ Սիրադեղյանը մեքենայում իր գլխարկն էր թողել: Այդ գլխարկը Սուրեն Սիրունյանը հանձնել էր Վանո Սիրադեղյանի դստերը` Արփիին:

«Սուրենը եկավ, ասաց՝ Արփի՛, էս պապայիդ գլխարկն ա, թող մնա քեզ մոտ: Ինքը ասաց՝ հետ կգա»:

Արփի Սիրադեղյանն այդ օրից սկսած 15 տարի շարունակ պահում է հոր գլխարկը, սպասում է նրա վերադարձին: Վերջին անգամ նրան տեսել է հեռանալու նախորդ օրը: Այցելել էր հորը` տեսնելու` ինչպես է: Արփին պատմում է, որ այդ օրը հայրը շատ մտազբաղ էր, անընդհատ ինչ-որ բան էր ուզում իրեն ասել, բայց չէր ասում: «Երբ իրեն էի նայում, հայացքը թաքցնում էր, մտածում էի` տեսնես ինչ է ուզում ասել… Հետո ասաց. «Արփի՛, քնից որ արթնացա, ձեռքս տարա երեխայի անկողնուն, ուզում էի տեսնել` Խչոն կո՞ղքս է, թե՞ չէ»: Արփին հոր հետ կապված շատ հիշողություններ ունի: Պատմում է, թե ինչ պարզ ու բարի, հոգատար էր իրենց նկատմամբ:«Գուցե աշխատանքի բերումով մենք ամեն օր չտեսնեինք նրան, բայց նա երբեք չէր մոռանում մեր մասին»:

«Երբ մենք դեռ Առինջում էինք ապրում, անընդհատ դասի տանել-բերելիս նայում էր առանձնատներին, ասում էր. «Արփի՛, էս տնից եմ առնելուե: Ու մի օր զանգեց, ասաց. «Արփի՛, հիշո՞ւմ ես, որ տուն էի ուզում առնել: Մենք հիմա տուն ունենք»,- պատմում է Վանո Սիրադեղյանի դուստրը: Հիշում է, թե ինչպես էր հայրը սիրում կանգնել եկեղեցու հենց գմբեթի տակ ու երգել «Դլե յամանը»։

2 (1)

Վանո Սիրադեղյանը Լիլիթ Մանուչարյանի հետ ապրել է 18 տարի: Լիլիթը Վանո Սիրադեղյանի հետ ծանոթացել է «Մանկավարժ» թերթում աշխատելու տարիներին: Իր հարցազրույցում Վանո Սիրադեղյանն ասել էր, որ սկսել է տպագրվել 1978 թվականից: Կնոջն ուղղած նամակում Վանոն գրում է իր առաջին պատմվածքների մասին:

3 (1)

Լիլիթ Մանուչարյանը նույնպես գրել և գրում է: Նրա «Ընտրյալի որոնում» պատմվածքների ժողովածուն, մասնավորապես «Անազատության մեկուսարան» պատմվածքը, նվիրված է Վանո Սիրադեղյանին: Լիլիթ Մանուչարյանի հետ ամուսնությունից էլ ծնվել են Արփի և Դավիթ Սիրադեղյանները: Արփին պատմում է, որ ինքը մի քանի օրական է եղել, բայց դեռ անուն չի ունեցել, ծնողները երկմտել են, թե ինչ անվանել` Արև՞, թե՞ Աստղիկ: Այդ ընթացքում նրանց է այցելել Լևոն Անանյանն ու առաջարկել երեխային անվանել Արփի:

Շարունակությունը՝ այստեղ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers