ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի հաղորդած տեղեկության համաձայն երեկ՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր գնալիս, Սամվել Վարդանյանը Samvel Vardanyan դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի։
Ոստիկանների ներկայության, միջամտման-չմիջամտման, թողտվության թե անկարողության հանգամանքի հետ կապված հուսամ կստանանք տեղեկություն, սակայն ակնհայտ է դառնում, որ ինքնադատաստանը Հայաստանի Հանրապետությունում դառնում է օրինաչափ երևույթ։ Հիշեցնեմ, որ մեկուկես տարի առաջ էլ իր տան բակում դաժան ծեծի էր ենթարկվել հանրային գործիչ Էդգար Ղազարյանը, ծեծողների ինքնությունները ֆիքսվել էին տեսակցիկների կողմից, սակայն ոչ ոք այդպես էլ չպատժվեց։
ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո։ Փոխարենը ոստիկանությունը մարդկային ու նյութական ահռելի ռեսուրս է կենտրոնացնում գործող վարչախմբի պարագլուխների հանգիստն ու հաճույքների վայելումն անվտանգ դարձնելու վրա։ Այս դեպքը իշխանությունների կողմից վախի մթնոլորտ ստեղծելու հերթական լկտի դրսևորումն է։
Պահանջում եմ իրավապահ համակարգից՝ ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները՝ այս խայտառակ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



