Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկրներ է պետք այցելել և որոնցից խուսափել

SOCIETY

Թերևս աշխարհում չկա մի այնպիսի մարդ, ով չի սիրում ճանապարհորդել։ Ինչպես պարզվում է՝ աստղակերպի տարբեր նշանների համար բարենպաստ են տարբեր երկրները։ Ո՛չ, այս հոդվածում Դուք չեք տեսնի այս կամ այն երկրում Ձեզ սպասվելիք ապագայի կանխագուշակությունը։ Փոխարենը Դուք կտեսնեք, թե աստղակերպի որ նշաններին աշխարհի որ երկրներն են ավելի համապատասխան։

Ինչ-որ մեկը սիրում է շոգ կլիման, մյուսին ավելի շատ համապատասխանում են լեռները կամ հյուսիսը։ Որոշ մարդիկ գնահատում են ավանդույթները, մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց զվարճանքների, կառնավալների… Մի խոսքով, եկեք պարզենք, թե որ երկրներն են առավել հարմար կենդանակերպի տարբեր նշաններին։

Խոյ

Խոյի կրակոտ խառնվածքը ներդաշնակ կլինի արաբական շոգ երկրների հետ. Մարոկկո, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա… Իսկ կին Խոյերը նախընտրությունը տալիս են Աֆրիկային, սակայն ոչ արաբական երկրներին։ Նրանց հետաքրքիր կլինի գնալ սաֆարի ինչ-որ տեղ Տանզանիայում կամ բարձրանալ Կիլիմանջարո։ Իսկ ձանձրույթն ուժասպառ է անում Խոյերին։ Այդ իսկ պատճառով Խոյերին հանդարտ ու պահպանողական երկրներ այցելել չարժե։

Ցուլ

Մի կողմից Ցուլերին խորթ չեն արկածները, սակայն մյուս կողմից նրանք ամենուր հարմարավետություն և հանգիստ են փնտրում։ Այդ իսկ պատճառով նրանց հաստատ դուր կգա Նորվեգիան։ Վատ տարբերակներ չեն նաև Ճապոնիան կամ Անգլիան։ Իսկ Աֆրիկան Ցուլերին ընդհանրապես չի ձգում։

Երկվորյակներ

Եթերային Երկվորյակները կարող են լիաթոք շնչել ԱՄՆ-ում։ Երկիրը, որտեղ կառավարում է միտքը, փողերի հոսքերը և նոր տեխնոլոգիաները, անկասկած դուր կգա նրանց։ Բացի այդ, վատ տարբերակներ չեն նաև Նոր Զելանդիան ու Իսլանդիան։ Այն երկրներում, որոնք կառավարվում են պահպանողական էներգիայով, Երկվորյակների համար ավելի բարդ կլինի։ Այդ իսկ պատճառով Անգլիան, Ճապոնիան, Շվեյցարիան կամ Գերմանիան նրանց համար չեն։

Խեցգետին

Խեցգետինները սովոր են ամեն ինչ անցկացնել իրենց սրտով։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի շատ կհամապատասխանեն այն երկրները, որոնք կառավարվում են բազմադարյան ավանդույթներով, ինչպես օրինակ՝ Հնդկաստանը, Վիետնամը, Թաիլանդը.. Իսկ ավելի ժամանակակից երկրներում Խեցգետիններին դժվար թե դուր գա, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան և Ավստրալիան հաստատ նրանց համար չեն։

Առյուծ

Առյուծներին ընդհանրապես դուր չի գա Սկանդինավյան երկրներում։ Նրանց բնավորությունը կրակ ու էմոցիաներ է պահանջում, այդ իսկ պատճառով Առյուծներին կհամապատասխանեն Իսպանիան կամ Իտալիան։ Բացի այդ, Առյուծները պաշտում են հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք ըստ արժանվույն կգնահատեն Մոնակոն։

Կույս

Կույսերին դժվար է դասել արկածախնդիրների դասին, այդ իսկ պատճառով նրանց դուր կգա Չեռնոգորիան, Հունաստանը, Չեխիան կամ Ֆինլանդիան։ Իսկ այ Լատինական Ամերիկայի երկրներում կամ Հնդկաստանում Կույսերը բացառապես անհարմարություն կզգան։

Կշեռքներ

Կշեռքների համար կյանքը պետք է տոն թվա։ Հենց այս պատճառով նրանց ձգում են այն երկրները, որտեղ մարդիկ ամբողջ ժամանակ պարում են ու ժպտում։ Մենք առաջարկում ենք Կուբան կամ Դոմինիկյան Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք Կշեռքներն ավելի լավ է չայցելեն, ապա դրանք են Մեքսիկան, Կամբոջան ու Արաբական երկրները։

Կարիճներ

Կարիճները մշտապես սիրում են անսովոր վայրեր փնտրել, այնտեղ նրանց հոգին կարող է միաձուլվել տիեզերքին։ Այդ իսկ պատճառով նրանց ավելի հարմար են Նեպալը, Չինաստանը, Տիբեթը կամ Պերուն։ Կարիճներն իրենց վատ չեն զգա նաև Ֆրանսիայում կամ Ավստրալիայում։ Ինչ վերաբերում է ոչ բարենպաստ վայրերին, ապա այստեղ կարելի է ներառել Բենիլյուքսն ու Գերմանիան։

Աղեղնավոր

Յուրաքանչյուր վայր կարող է Աղեղնավորի համար թե՛ սիրվել, թե՛ այնքան էլ դուր չգալ։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից։ Բանն այն է, որ Աղեղնավորները չեն կարողանում մշտապես մի տեղում նստել, իսկ եթե նրանք ճամփորդում են, ապա կարող են ամեն տեղ որևէ հետաքրքիր բան գտնել։ Բայց ահա հարավային կիսագնդի երկրները պարզապես ստեղծված են կենդանակերպի այս նշանների համար։ Նրանց անկասկած դուր կգա Չիլին, Էկվադորը, Բոլիվիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան։

Այծեղջյուր

Նրանք մեծ պահպանողականներ են, այդ իսկ պատճառով նրանց դուր է գալիս ծերուկ Եվրոպան, ավելի կոնկրետ՝ Սկանդինավիան, Անգլիան, Գերմանիան… Եթե երկրում չկա կարգուկանոն, և տիրում է քաոսը, ապա այնտեղ Այծեղջյուրներն անելիք չունեն, օրինակ՝ Հնդկաստանը հաստատ նրանց համար չէ։

Ջրհոս

Ջրհոսներն իսկական աշխարհի քաղաքացիներ են։ Նրանք հարմարավետ են զգում ամեն տեղ, այդ իսկ պատճառով Ջրհոսներն առավել լավ են իրենց զգում իրենց հայրենիքում։ Իսկ եթե անհրաժեշտ լինի որևէ երկիր առանձնացնել, որն առավել լավ է Ջրհոսների համար, քան մյուսները, ապա կարելի է առանձնացնել Կանադան։

Ձկներ

Զգացմունքները Ձկների համար ամենակարևորն են, այդ իսկ պատճառով նրանց ձգում են կրքոտ և զգացմունքային երկրները, ինչպես, օրինակ, Իսպանիան կամ Ֆրանսիան։ Բացի այդ, այստեղ վատ չեն պատրաստում, և լավ գինի կա։ Ինչևէ, հարկ է առանձնացնել Ձկների ևս մեկ դաս, ովքեր չափազանց շատ են սիրում առեղծվածները։ Նրանց հոգին ցանկանում է ազատություն զգալ և իրականում ճախրել այն կարող է միայն հատուկ էներգիայով երկրներում, ինչպես, օրինակ, Տիբեթն ու Նեպալն են։ Իսկ այ ԱՄՆ-ում Ձկներին հաստատ դուր չի գա, նրանք այնտեղ անելիք չունեն։

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”