Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող:
Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակչում հայ հրաձիգը 240,7 միավորով առաջինն է:
Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ավելի վաղ կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:
Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
3
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
4
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



