Սիրիական բանակը Հալեպի ռազմաօդային ակադեմիայի մոտ տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել
SOCIETYՍիրիական բանակը հունիսի 2-ին Հալեպի ռազմաօդային ակադեմիայի մոտ «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակի ստորաբաժանումներից մեկը ԻՊ-ի թաքստոց է ոչնչացրել Հոմսի նահանգի Ջաբալ Աբու Ակաբին շրջանում:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական օդանավերը հունիսի 1-ին ռմբակոծել են զինյալների հավաքատեղիները Իդլիբի և Դեր Զորի նահանգներում, որոնց հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Սպանվածների մեծամասնությունը արտասահմանիցներև են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի նահանգի հյուսիսային շրջաններում ԻՊ-ի և «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման միջև բախումների հետևանքով ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել Ղազալ գյուղի վրա: Բախումների արդյունքում զինված խմբավորումն ունեցել է 45, իսկ ԻՊ-ն` 30 զոհ:
Մյուս կողմից՝ միջազգային դաշինքը շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ: Հունիսի 1-ին դաշինքի օդանավերը ռմբակոծել են Հասաքեի, Ռակկայի և Քոբանիի մերձակայքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:



