Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքը Փաշինյանի վրայից «մաքրում» է Արցախի հանձնման մեղավորությունը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ «Nations in Transit 2024» զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»: 

Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»: Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»:

Գաղտնիք չէ, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպի կողմից և այս զեկույցը լավագույնս ի ցույց է դնում այն նարատիվները, որոնք Վաշինգտոնը վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում է: Զեկույցի գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանին մաքրելն է և Արցախի հանձնման այլ մեղավորների նշանակումը: Այդ մեղավորները, ինչպես տեսնում ենք, ավտորիտար Ալիևն էր, իհարկե ռուսները և  Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը: Ընդ որում, զեկույցում առկա է նաև կշտամբանք ԵՄ–ի հանդեպ․ «Freedom House»-ը եվրոպացիներին մեղադրում է Ալիևի դեմ սանկցիաներ կիրառելուց հրաժարվելու մեջ, կարծես ԱՄՆ-ն ինքն արդեն սանկցիաներով խեղդամահ է արել Բաքվի վարչակարգին:  Այս զեկույցը Փաշինյանի արևմտյան կուրատորների՝ Արցախի վերջնական հանձնումը ռուսական կողմի գրպանը գցելու հերթական փորձն է, նրանք, անշուշտ, մոռանում են հիշատակել, թե՛ այն հանգամանքը, որ Պրահայում Փաշինյանը փաստացի ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում, թե՛ այն, որ վերջինս պարբերաբար հղում էր անում Ալմա-Աթայի հռչակագրին՝ դրանով իսկ ազատելով Բաքվի ձեռքերը նոր ագրեսիայի համար: Մոռանում են նաև հիշատակել, որ Արցախի պաշտպանության համակարգի փլուզման պատճառներից մեկն էլ այն էր, որ Երևանը որևէ կերպ չաջակցեց ադրբեջանցի ագրեսորի դեմ կենաց-մահու կռիվ տվող արցախցիներին:

Ինչպես պարզ է դառնում այս զեկույցից՝ բոլորը մեղավոր են և բոլորը պատասխանատու, բացի՝ Արևմուտքի սրտի ժողովրդավար լիդեր Նիկոլ Փաշինյանից...

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation