Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Վրացական հեղինակավոր ամսագիրն այս տարվա իր առաջին համարն ամբողջությամբ նվիրել է հայ գրականությանը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանում  լույս է տեսել հեղինակավոր հասարակական-գրական «Արիլի» ամսագրի 2024թ. առաջին համարը, որն ամբողջովին նվիրված է հայ գրականությանը։

Համարում տեղ են գտել հայ դասական և ժամանակակից գրողների, այդ թվում` Նարեկացու, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններ, հայ-վրացական հասարակական-գրական կապերին վերաբերող հոդվածներ և հարցազրույցներ։

Համարը լույս է տեսել Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Գիորգի Մաիսուրաձեի աջակցությամբ:

Համարում հարցազրույց է հրապարակվել նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև․

-Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է գրականության դերը հայ ազգային-մշակութային ինքնության ձևավորման մեջ։

-Դժվար է ասել՝ գրականությունն է ձևավորում ազգային ինքնությունը, թե ազգային ինքնությունը՝ գրականությունը, որովհետև գրականությունը հաճախ հենց ազգային որևէ իրադարձության ծնունդ է։ Իսկ հայ ժողովրդի պատմությունը հարուստ է շրջադարձերով և հիմնականում պայմանավորված է հավատքի, լեզվի ու հայրենիքի համար մղվող պայքարով։ Եթե թերթենք հայ գրականությունը, ապա անմիջապես կբախվենք հայ ժողովրդի պատմությանը։ Գրականությունն, ըստ էության, այդ պատմության գեղարվեստական վերծանումն է ապրումների ու հույզի տեսքով՝ անհաշտություն, մաքառում, երազանք, նկրտում ու ապագայի տեսլական, ասել է թե՝ ազգային ինքնության ձևավորման նախադրյալ։

Այնուամենայնիվ, գլոբալիզացիայի և ինֆորմացիայի ահռելի հոսքի ժամանակներում դժվար է ազգային դիմագիծ պահպանել, որովհետև կամա թե ակամա արտաքին ազդեցություններն իրենց դրոշմն են թողնում ու երբեմն փոխում նաև հունը։ Բայց կարծում եմ, որ մենք՝ փոքր ազգերը, մեր ինքնությամբ ու արժեհամակարգով պետք է փորձենք ամուր պահել մեր դիրքն աշխարհում, իհարկե, ժամանակին համահունչ քայլելով, քանի որ այո՛, մենք մեր գրականության ստեղծողն ենք, բայց ինչպես բոլոր ազգերը՝ միայն մենք չենք այն ընթերցողն ու գնահատողը։

-Մշակութային տեսանկյունից հայ գրականությունն ավելի շատ արևմտյա՞ն, թե՞ արևելյան մտքի արգասիք է։

-Հայ գրականությունն իր ժողովրդի նման է՝ աշխարհասփյուռ։ Այն արարվել է աշխարհի գրեթե բոլոր ծագերում, ուր հատկապես 1915-ի Հայոց Ցեղասպանությանը նախորդած ու հաջորդած տարիներին գաղթել է հայը՝ ձևավորելով նույն գրականության երկու ճյուղ՝ արևմտյան ու արևելյան։ Բայց, ըստ էության, արևելյանն ու արևմտյանն էլ իրենց մեջ տարբերություններ են ներառում ու, կարծում եմ, դրանով առավել հարստացնում հայ գրական միտքը։ Հենց նույն Հովհաննես Թումանյանը գրում էր իր բնօրրանին՝ ծննդավայր Լոռիին հատուկ պարզությամբ, որին հետագայում միանալու էր նույնքան հարազատ դարձած Թբիլիսիի բազմամշակույթ ոճը։

Հայ գրականության երկու ճյուղերն էլ հարուստ են մեծերով, բայց հատկապես ծանր է, երբ անդրադառնում ես արևմտյան գրողներին՝ Դանիել Վարուժան, Վահան Թեքեյան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ․․․ որովհետև հենց նրանց գրականությունն է կիսատ մնացել՝ որպես Հայոց Ցեղասպանության զոհերի։

-Ինչպե՞ս կբնութագրեք հայ խորհրդային գրականությունը, այդ ժամանակ արդյոք ստեղծվում էին այլախոհական և հակասովետական տեքստեր։

-Գաղտնիք չէ, որ խորհրդային ժամանակներում նաև գրականությունն էր ենթարկվում գրաքննության։ Այդուհանդերձ, մեր ու, կարծում եմ, վրաց գրականության շատ գոհարներ ստեղծվել են հենց այդ ժամանակաշրջանում, որովհետև գրողի համար երբեմն կաղապարները պոռթկման ու գլուխգործոցի ստեղծման նախապայման են դառնում՝ Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Մարո Մարգարյան, Հրանտ Մաթևոսյան, Համո Սահյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան․․․ ցանկը մեծ է։ Նրանք բոլորն էլ իրենց գործերում այս կամ այն կերպ անդրադարձել են խորհրդային կարգերին ու նրա կաղապարներին։

Ցավոք, նրանցից շատերը 1930-ական թվականներին ենթարկվեցին բռնաճնշումների։ Նրանց թվում էր հայ մեծ դասական Եղիշե Չարենցը, ով այդպես էլ չդավաճանեց իր ազատատենչ սկզբունքներին ու գրչին, և ում ճակատագիրը, չնայած տարբեր վարկածների, այդպես էլ ամբողջությամբ հայտնի չէ, ականատեսների վկայությամբ նրան սպանել են բանտում, իսկ Ակսել Բակունցին՝ գնդակահարել։

-Վրացիների մոտ այդպիսին է «Ընձենավորը»։ Որո՞նք են հայկական ստեղծագործությունները, որոնք առավել ճշգրիտ արտահայտում են հայկական արժեքները, բնավորությունը, ինքնությունը։

-Հայ ու վրաց ժողովուրդների ընդհանրությունը տեսանելի է նաև գրքի հանդեպ ունեցած սիրո մեջ։ Մենք գիտակցում ենք գրքի արժեքն ու այն որպես մասունք դարեդար ու ժառանգաբար փոխանցելու կարևորությունը։ Եթե վրացական «Ընձենավորը» նվիրել են նորապսակներին՝ որպես ընտանիքի ամրության ու երջանկության խորհրդանիշ, ապա հայկական «Նարեկ»-ի մեջ տեսել են նաև հիվանդին բուժելու առաքելությունը։ Գրիգոր Նարեկացու «Նարեկ»-ը («Մատյան ողբերգության») 95 գլուխներից կազմված պոեմ է, որը, ցավոք, միայն հատվածաբար է ծանոթ վրաց ընթերցողին, և այդ առումով խոնարհումս հայ ու վրաց ժողովուրդների զավակ, մեր մեծավաստակ թարգմանիչ Գիվի Շահնազարին։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության փիլիսոփայական մտքի գագաթը, իսկ նրա ստեղծած պոեմը՝ հայ քերթողական մտքի լավագույն նմուշը։ Կատարելության, այսինքն՝ Աստծուն հասնելու միակ ճանապարհը Նարեկացին տեսնում է սեփական սխալների գիտակցման, դատապարտման ու ապաշխարման մեջ, ինչը, կարծում եմ, արդիական է բոլոր ժամանակների համար։

Հայկական արժեքները, բնավորությունը, ինքնությունն ընդգծելու տեսանկյունից կուզեի առանձնացնել նաև «Սասնա ծռեր» էպոսը, որը  հայ ժողովրդական բանահյուսության լավագույն նմուշներից է, և, ի դեպ, թարգմանվել է նաև վրացերեն։ Էպոսը չորս սերունդների հերոսական պայքարն է հանուն Սասունի, որի հիմքում ոչ  միայն պայքարի ոգին է, այլև հայ կնոջ, ընտանիքի, ավանդույթների նկարագիրը։ Մեր գրողներից շատերի համար այս էպոսը դարձել է ոգեշնչման աղբյուր, իսկ ժողովրդի շրջանում Սասնա ծռերից հատկապես Դավթի կերպարն ու նույնիսկ անունը՝ ուժի, առնականության ու անկոտրում ոգու խորհրդանիշ։

-Հավանաբար ծանոթ եք ժամանակակից հետխորհրդային հայ գրականությանը։ Ի՞նչ աղերսներ ունի այն դասական ժառանգության հետ։ Հակադրվո՞ւմ է, թե՞ շարունակում այն։

-Ամեն մի դարաշրջան ունի իր  ճաշակը, պահանջներն ու հետաքրքրության շրջանակը։ Եվ այս փոփոխություններն առնչվում են մեր կյանքի ցանկացած ոլորտի ու բնագավառի, այդ թվում և գրականությանը։ Մենք ապրում ենք ազատ խոսքի դարաշրջանում, ուր ամեն մեկն ունի իր աշխարհայացքը, հետևաբար՝ նաև համախոհին։ Կան գրողներ, որոնք այո՛, շարունակում են դասական արժեքներին հավատարիմ մնալ, կան և ազատ ոճի ստեղծագործողներ։ Եվ, այդուհանդերձ, իմ կարծիքով պատմության մեջ մնում են նրանք, ովքեր կարողանում են ազգային հիմքի վրա համամարդկային արժեքներ ստեղծել։

-Որքա՞ն լավ է աշխարհը ճանաչում հայ գրականությունը։ Ի՞նչ է արվում դրա համար։ Երկու բառով կիսվեք մեզ հետ «Արիլի»-ի այս համարի կարևորության մասին։

-Կարծում եմ՝ պատասխանս չի կարող օբյեկտիվ լինել մեկ պարզ պատճառով․ ինձ միշտ թվում է, թե հայ գրականությունը բավարար ճանաչելի է աշխարհում, բայց երբ համեմատում եմ այլ ժողովուրդների գրականության հետ, պարզ է դառնում, որ այն այդչափ էլ ճանաչելի չէ։ Իհարկե, սա չի նշանակում, որ հայ գրականությունն իր խորությամբ, իր իմաստով ու բազմազանությամբ զիջում է ավելի ճանաչելի գրականություններին։ Իսկ ի՞նչ է արվում այն ճանաչելի դարձնելու համար։ Կարծում եմ՝ այստեղ մեծ ավանդ ունի հայ ժողովրդի սփյուռքյան հատվածը, որը փաստացի տվյալ երկրում դեսպանն է դառնում իր հայրենի գրականության՝ որպես ստեղծող ու տարածող։

Իհարկե, մեծ է նաև թարգմանիչների ավանդը, որոնք ոչ միայն կարողանում են ընտրել լավագույնն ու պարզապես թարգմանել, այլև հոգի փոխանցել ու սիրել տալ այլոց արժեքը՝ ինչպես սեփական, այնպես էլ օտար ազգին։ Ի դեպ, տարվա մեջ երկու անգամ՝ ըստ տոնացույցի, Հայոց Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը և իր խոնարհումն է բերում նրանց բոլորին։ Եվ այս տոնը մշտապես նշվում է նաև Թբիլիսիում՝ Հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում հավաքելով հայ ու վրաց թարգմանչաց արվեստի նվիրյալներին։

Հայ-վրացական գրական կապերը մշտապես պահպանել են իրենց արդիականությունը, ջերմությունն ու երկուստեք հետաքրքրությունը։ Այս իմաստով մեծապես կարևոր է նաև «Արիլի»-ի դերը, որովհետև այս հեղինակավոր ամսագրի էջերում հայ գրողները հաճախ ներկայացվում են վրացերեն, իսկ այժմ արդեն ամբողջ համարն է նվիրվում հայ գրականությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին ու բոլոր հեղինակներին, որոնք վրաց ժողովրդին ևս մեկ անգամ հայ գրականությունն իր խորությամբ ու բազմազանությամբ վայելելու հնարավորությունն են տալիս։ Իսկ «Արիլի»-ի ընթերցողները, իմ կարծիքով, վաղուց արդեն գրականությանը շատ մոտ կանգնած, բանիմաց ու նրբաճաշակ մարդիկ են։ Ուստի այս համարն ինձ համար՝ որպես Վրաստանում Հայաստանի դեսպանի, իրապես շատ կարևոր է նաև քաղաքական մշակույթի տեսանկյունից, որովհետև մշակույթը ժողովուրդներին իրար կապելու լավագույն միջոցն է, ամենահաստատուն կամուրջը՝ սրտից  դեպի սիրտ։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference