Գերմանիան հանում է բյուրոկրատական քաշքշուկները արևային էներգիայից
ECONOMICSԳերմանիայի կառավարությունը օրենքների փաթեթ է ընդունել, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արևային փաթեթ 1»։ Այն ուղղված է այդ երկրում արևային էներգետիկայի զարգացման հետագա արագացմանը։
Օրենքների փաթեթը նախատեսում է ցանկացած չափի ֆոտոէլեկտրական սարքավորումների պատրաստման և տեղադրման ապաբյուրոկրատացում։ Մանսնավորապես, հեշտացվում է փոքր, այսպես կոչված պատշգամբային էլեկտրակայանների տեղադրման հնարավորությունը։
Այսօր արդեն նոր արևային վահանակները մեծ արագությամբ տարածվում են Գերմանիայում։ 2023 թվականին տեղադրվել են գրեթե 2 անգամ ավելի արևային վահանակներ, քան 2022 թվականին։
«Արևային փաթեթ» նախագիծը թույլ կտա կտրուկ ավելացնել երկրում արևային էներգիայի գեներացման տեմպերը։ Ըստ կանխատեսումների՝ միայն 2024 թվականին նախատեսվում է արևից ստանալ 13 գեգավատ էլեկտրաէներգիա, իսկ 2025-ին՝ արդեն 18 գեգավատ։ Այս հավելաճի կեսը նախատեսվում է ստանալ բաց տարածքներում տեղադրված արևային կայաններով, իսկ մյուս կեսը՝ շենքերի տանիքներին և պատշգամբներին տեղադրված սարքավորումներով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Սարիբեկյան
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



