Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի (տեսանյութ)
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:
Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք։
Երևանի զարգացման տեսլականում կարևոր տեղ են զբաղեցնում մարզական բնագավառում իրականացվող ծրագրերը։ Մայրաքաղաքում ներկա պահին 1 մարզադպրոց հիմնանորոգվում է, 2-ը՝ կառուցվում։
Մանրամասները՝ տեսանյութում։




















































