Սևանա լճի մակարդակը վերջին 1 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանա լճի մակարդակը 2024 թվականի մարտի 8-ից մինչ ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 9 սանտիմետրով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի ապրիլի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 9 սանտիմետրով ավել՝ մեկ ամիս առաջ գրանցված նիշից։
2024 թվականի հունվարից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



