Քիմ Քարդաշյանի բոլոր տղամարդիկ․ փորձեք հաշվել. լուսանկարներ
LIFE
Քիմ Քարդաշյանի առաջին սերը Մայքլ Ջեքսոնի զարմիկն էր եւ Տիտո Ջեքսոնի որդին՝ Տի Ջեյ Ջեքսոնը։
Ամուսին համար առաջին՝ Քիմն ամուսնացավ պրոդյուսեր Դեյմոն Թոմոսի հետ 2000 թվականին, երբ 19 տարեկան էր։
Ամուսնությունը տեւեց 3 տարի։ Ավելի ուշ Քիմը խոստովանեց, որ ամուսինը ծեծում էր իրեն, մինչդեռ Թոմոսը հերքում էր մեղադրանքները։
Ռեյ Ջեյ՝ այն տեսանյութի տղան Ամուսնալուծությունից հետո Քիմը երկար չտխրեց ու անմիջապես սկսեց հանդիպել երգիչ Ռեյ Ջեյի հետ։
Նրանք մեկ հանդիպում էին, մեկ բաժանվում, իսկ վերջնական բաժանվեցին 2007-ին, երբ անհայտ մեկը համացանցում հրապարակեց նրանց սեքսի վիդեոն՝ արված 2003 թվականին։ Քիմը դատի տվեց Vivi Entertainment-ին, որն առաջինն էր հրապարակել այդ տեսանյութը եւ 5 միլիոն դոլար շահեց։
Նիկ Կենոն, հանդիպում էին 2006-ին։
Լուրեր էին պտտվում, որ նա հանդիպում է Նիկի հետ, ով այդ ժամանակ նոր էր ամուսնալուծվել Ջեսիկա Սիմփսոնի հետ։ Նրանք մի քանի անգամ տեսել են ակումբներում։
Ռեդջի Բուշ Քիմն ու ամերիկացի ֆուտբոլիստ Ռեդջի Բուշը հանդիպում էին 2007-2010 թվականների ընթացքում։ Լուրեր էին պտտվում, որ նրանք նշանվել են, սակայն 2010-ին զույգը բաժանվեց՝ ասելով, որ պատժառը իրենց զբաղվածությունն էր։
Մայլզ Օսթին
Ռեդջիից հետո Քիմը եւս մեկ ֆուտբոլիստի հետ սիրավեպ ունեցավ՝ Մայլզ Օսթինի։
Նրանք ծանոթացան 2010-ին եւ նույն տարի էլ բաժանվեցին։ Ասում էին՝ տղան Քիմի համար բավարար աստղային չէր։
Ավստրալացի թիկնապահ Շենգո Դին
Ամեն ինչ ասես ֆիլմից լիներ, ավելի ճիշտ հեռուստաշոուից։ 2010-ին «Keeping up with the Kardashians» շոուի հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ Քիմի եւ թիկնապահ Շենգո Դինի միջեւ բուռն սիրավեպ սկսվեց։
Սակայն դա չափազանց կարճ տեւեց։
Գաբրիել Օբրի
Քիմն ազատ էր, իսկ մոդել Գաբրիել Օբրին նոր նոր էր բաժանվել Հոլլի Բերրիից։ Նրանք մի քանի անգամ բասկետբոլի էր գնացել, մի քանի ժամադրությունների։
Ամուսին համար երկրորդ՝ Քրիս
«72 օր» Համֆրիս NBA-ի խաղացող Քրիս Համֆրիսի հետ Քիմը ծանոթացավ 2010-ին։ 7 ամիս անց նրանց նշանվեցին։ Իսկ 2011-ի օգոստոսին նրանք ամուսնացան։
Հարսանիքն այնքան շքեղ էր, որ բոլորը միայն դրա մասին էին խոսում։ 72 օր անց զույգն ամուսնալուծվեց, քանի որ, ինչպես ասաց Քիմը, ինքը իրեն դժբախտ է զգում այդ ամուսնության մեջ։
Ամուսին համար երեք՝ Քանյե Ուեսթ
2012-ին Քիմը հայտարարեց, որ սիրավեպ ունի իր վաղեմի ընկեր Քանյե Ուեսթի հետ։ Ռեփերն ու Քիմն ամուսնացան 2013-ին, նրանք արդեն երկու երեխա ունեն՝ Նորթն ու Սեյնթը եւ շատ երջանիկ են թվում։




















































