Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստան-Չինաստան հարաբերությունների հանգրվանային նշանակությունը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչը կարևոր հանգրվան է երկու երկրների փոխգործակցության համատեքստում։ Սակայն հարկ է նկատել, որ հայկական հասարակական շրջանակներում սակավ կարևորություն է տրվում Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Փոխարենը արտաքին հարաբերություններին վերաբերող հիմնական դիսկուրսը ծավալվում է դեպի Արևմուտք կամ Ռուսաստան կողմնորոշման հետ։ Թերևս այս իրողությունը ինչ-որ չափով պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Չինաստանի հզորացումը ընդամենը վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած երևույթ է։

Չինաստանին հաջողվեց տարիների ընթացքում աղքատության մեջ խրված երկրից վերածվել զարգացող երկրների լիգան առաջնորդող պետության։ Ու արագ զարգացման արդյունքում է, որ ներկայում Չինաստանի տնտեսությունն իր ծավալով աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Ավելին, բազմաթիվ տնտեսական կառույցներ և տնտեսագետներ կանխատեսում են, որ 2035 թվականին Չինաստանի տնտեսությունն իր ծավալով կարող է նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի տնտեսությանը՝ աշխարհում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ճիշտ է, ներկայում Չինաստանի տնտեսության մեջ որոշակի խնդիրներ են նկատվում, սակայն դրա արդյունքում չինական տնտեսական պոտենցիալը չի նվազում, և Չինաստանը, պատկերավոր ասած, շարունակում է մնալ «աշխարհի գործարանը»։

Ժամանակի ընթացքում աճում է նաև չինական արժույթի՝ յուանի դերակատարությունը համաշխարհային առևտրում։ Անգամ Սաուդյան Արաբիան ու մի շարք արաբական երկրներ դիտարկում են նավթի համար վճարումները յուանով ընդունելու տարբերակը։ Բայց Չինաստանի ամենահավակնոտ ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որը գլոբալ նշանակություն է ձեռք բերել։ Այս նախաձեռնության շրջանակներում Չինաստանը ներդրումներ է կատարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում, այլև այլ մայրցամաքներում։ Խոշոր ծրագրեր են իրականացվում անգամ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հեռավոր երկրներում ու կառուցվում նոր ենթակառուցվածքներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այնքան մասշտաբային է, որ Արևմուտքից դեռևս ի վիճակի չեն դրան հակակշիռ նախաձեռնությամբ հանդես գալ։

Չինաստանի աճող հզորացումը սկսել է մեծապես անհանգստացնել ԱՄՆ-ին, քանի որ Պեկինն ի զորու է մարտահրավեր նետել Վաշինգտոնի համաշխարհային գերակայությանը։ Պատահական չէ, որ Վաշինգտոնը ձգտում է Արևել յան Ասիայում դաշնակիցներ հավաքել, որպեսզի փորձի զսպել Չինաստանի առաջ ընթացող մարշը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը և արգելափակումներ է մտցնում չինական ընկերություններին տեխնոլոգիաներ ու հատկապես չիպեր արտահանելու կամ մատակարարելու հարցում։ Բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը չի կարող շատ կոշտ քայլեր ձեռնարկել Չինաստանի նկատմամբ, քանի որ ամերիկյան տնտեսությունը մեծապես փոխկապակցված է չինական տնտեսության հետ։ Երկու երկրներն ահռելի ապրանքաշրջանառություն ունեն, և նրանց միջև սիմբիոտիկ հարաբերությունները նկարագրելու համար գործածության մեջ է դրվել «Chimerica» նորաբանությունը։

Ըստ այդմ, ահռելի ներուժ ունեցող Չինաստանին դժվար է անտեսել։ Ավելին՝ անթույլատրելի է: Եվ առավել հրատապ է Չինաստանի ու Հայաստանի փոխգործակցության ընդլայնումը, մանավանդ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեծ օգուտներ քաղել Չինաստանի հետ համագործակցությունից։ Սակայն ցավալին այն է, որ տևական ժամանակ Հայաստանի ու Չինաստանի միջև ամենաբարձր պաշտոնական մակարդակում հանդիպումներ, նոր պայմանավորվածություններ ու նախաձեռնություններ չկան։ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ շահագրգռվածություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ։ Ինչ ծրագրեր էլ կան, գալիս են մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանից։ Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները պետք է նոր կառուցվեն, քանի որ դրա համար արդեն իսկ անհրաժեշտ բազա է ստեղծվել։

Իսկ մյուս կողմից էլ՝ հայերի և չինացիների՝ որպես հին ժողովուրդներ, հարաբերությունների խթանման համար առկա են պատմական հիմքեր։ Չինաստանի հետ համագործակցության խորացումից Հայաստանը ոչ պակաս օգուտներ կարող է ստանալ, ինչպես ստանում է Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Չինաստանն ահռելի ներդրումներ կարող է կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ չինական շուկան անսպառ հնարավորություններ է բացում հայկական արտադրանքի արտահանման համար։ Մեր պետության համար առանձնահատուկ օգտակարություն կարող է ունենալ տնտեսական հրաշքի՝ չինական փորձի փոխանակումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe