Ադրբեջանցիները Ելփինում հայկական դիրքի դիմաց դրո՞շ են տեղադրել
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները Երասխից վերև դեպի Ելփին գնացող ճանապարհից 100 մ վերև՝ մեր դիրքի հենց դիմաց, տարածությունը մինչև 10 մետր, իրենց դրոշն են տեղադրել։
MediaHub-ը լուրի իսկությունը փորձեց պարզել՝ զրուցելով Ելփինի վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանի հետ։
Նա նշեց, որ նման բան չի լսել։ «Եթե նման բան լիներ, բնականաբար, ես կիմանայի։ Ուստի, կարծում եմ՝ սուտ են այդ լուրերը»,- ասաց նա։
Աղախանյանի խոսքով՝ այդ հատվածում միջդիրքային հեռավորությունը բավականին մեծ է։ «Այսինքն՝ բացառված է, որ 10 մետր հեռավորության վրա դրոշ տեղադրած լինեն»,- ասաց Աղախանյանը։
Նարե Գնունի
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



