Մեքսիկայում գազի ցիստեռնի այրվելու հետեւանքով 15 մարդ է տուժել
SOCIETYՄեքսիկայի Տոնալա քաղաքում գազի ցիստեռնի այրվելու հետեւանքով 15 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Հալիսկո նահանգի փրկարարներին:
Նշվում է, որ խափանվել են ցիստեռնի արգելակները, որից հետո այն բախվել է էլեկտրասյանը: Սյունն ընկել է, իսկ արտահոսած վառելիքը բռնկվել է:
Միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզից ոչ հեռու, որտեղից բոլորին շտապ տարհանել են: Այրվել են նաեւ մոտակայքում կայանված մեքենաները, տուժել են այդտեղ գտնվող բիզնես օբյեկտները:
Դեպքի վայր ժամանակ հրշեջները կրակի դեմ պայքարել են մոտ 40 րոպե:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



