10 օր առաջ Դիլիթաունում իրենց բանալիները ստացան ևս 70 գնորդ֊գործընկեր. Բակուր Մելքոնյան
BLOGԲակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ փողոցում մի կին մոտեցավ ժպտալով, ջերմ բարևեց և ասեց.
- Գիտե՞ք Ձեզ ինչքան շատ եմ սիրում։
Այ մարդ պապանձվեցի, ես գիտեյի մենակ կնիկս ա ինձ սիրում)։ Անակնկալի եկած, շփոթված ձայնով ասեցի.
- Ինչի՞...
Պատասխանեց.
- Դե որովհետև մեզ չխաբեցիք...
Արդեն լարվում էի, չհասկանալով իրենք ովքե՞ր են, ի՞նչ հարցում իրենց չեմ խաբել, վերջիվերջո ինչի՞ չեմ խաբել)))..., բայց լավ է զրուցակիցս շարունակեց ու ես հասկացա, որ մեր Դիլիթաունի գործընկեր֊հաճախորդներից է, ում աղջկան մոտ 10 օր առաջ, Դիլիջանում կազմակերպած հանդիսավոր արարողության ժամանակ հանձնվել է իրենց բնակարան֊հյուրանոցի բանալին, որի տեսքը և որակը եղել է իրենց սպասածից ավելին։ Այ ըտեղ սիրտս տեղը ընկավ, ասում եմ.
- Բա գիտե՞ք ես Ձեզ ինչքան եմ սիրում, որ հավատացիք մեզ, վստահեցիք մեր պրոյեկտին։
Եվ սա ասում եմ շատ անկեղծ և մեծ լրջությամբ ու բոլոր մեր գործընկեր֊հաճախորդներին։
10 օր առաջ Դիլիթաունում իրենց բանալիները ստացան ևս 70 գնորդ֊գործընկեր։ Գերագույն հաճույք էի ստանում տեսնելով մարդկանց երջանիկ և ուրախ դեմքերը, դե էլ իմ երջանիկ դեմքը չնկարագրեմ
Քոմենթներում դնում եմ մի քանի վիդեոներ և նկարներ մեր նոր հյուրանոցային համալիրից։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



