Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ԱՊՐԻԼԻ). ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Համացանցի միջազգային օր, Անգոլա՝ Խաղաղության օր, Չինաստան՝ Երեխաների օր, Սենեգալ՝ Անկախության օր (Ֆրանսիայից):

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1820- ծնվել է Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը:

1840 –ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։

1855 –ծնվել է ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկյանը։

1904 –ծնվել է դերասան Դավիթ Մալ յանը։

1920- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի և վրեժ լուծել Սուլթանովին ձերբակալած հայերից։ Նույն երեկոյան գրավվել են Քյատիկ, Արան-Զիման և Նախչևանիկ գյուղերը։

1945 –ծնվել է լիբանանահայ նկարիչ Սեդա Մանուկյանը։

1957 –վախճանվել է կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին։

1971 –ծնվել է թավջութակահար Արամ Թալալյանը։

1992- կապված Իրանի արտգործնախարարի խորհրդական Բեզեդա Մազախիրիի՝ Ստեփանակերտ այցի հետ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հաստատվել է հարաբերական անդորր։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։

2003-Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետևանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, և Մեծամորի ատոմակայանը անջատվել է ընդհանուր էներգացանցից:

2007-Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

2013-Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:

2016-Ապրիլ յան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում՝ ՀԿՌՀ հրանետեր և մարտական ԱԹՍ-ներ։ Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն խոյահարել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ։

2019-պետեկամուտների կոմիտեն մեղադրել է «Սպայկա» ընկերությանը պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորելու ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին՝ առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու մեղադրանքով։

2021- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին և հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

2022-վախճանվել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

ԱՇԽԱՐՀ

188 –սպանվել է Հռոմի՝ Սևերների դինաստիայի կայսր Սեպտիմի Բասսաին Կարակալլան։

397 –վախճանվել է գերմանա-իտալացի արքեպիսկոպոս, սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցին։

636 –վախճանվել է իսպանացի արքեպիսկոպոս, սուրբ Իսիդորոս Սևիլյացին։

1297- Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնել է Արագոնի թագավորին:

1500- պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործել է Բրազիլիան՝ կարծելով, որ այն կղզի է։

1541 -իսպանացի ճիզվիտ Իգնատի դե Լայոլան աշխահում առաջին անգամ ստացել է գեներալի կոչում։

1581- նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինը անձամբ է բարձրացել նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհել ասպետի պատվավոր կոչում:

1774 –վախճանվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ Օլիվեր Գոլդսմիթը։

1785 - անգլիացի գյուտարար Էդմունդ Կարտրայտը արտոնագիր է ստացել իր ստեղծած՝ ոտքի կառավարմամբ աշխատող ջուլհակագործական մեքենայի համար։

1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքել են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։

1794 - տեղի է ունեցել ճակատամարտ Ռացլավիցայի տակ, որի արդյունքում Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած լեհ ապստամբները հաղթանակ են տոնել ռուսական ցարական զորքերի նկատմամբ։

1818 –ծնվել է անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը։

1821 - ծնվել է ամերիկացի գյուտարար Լյուիս Յեյլը՝ դռան ցիլինդրիկ փականի հայտնագործողը։

1884 - Բոլիվիան Չիլիին է զիջել Անտոֆագաստա երկրամասը՝ զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։

1896 - ոսկե ավազ հայտնագործելու մասին տեղեկության տարածումից հետո սկսվել է Ոսկու տենդը ԱՄՆ-ի Յուկոնայում։

1920 - ադմիրալ Վրանգելը ընտրվել է Ղրիմում գտնվող ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

1929 - վախճանվել է գերմանացի ինժեներ, գյուտարար Կարլ Բենցը, որը հանդիսանում է ավտոմոբիլաշինության պիոներներից մեկը։

1949- ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն:

1949 - ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել խլացնել «հակախորհրդային» ռադիոալիքները։

1968 – վախճանվել է ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը։

1973- Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որի երկու երկնաքերները հետագայում կործանվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:

2017 - սիրիական պատերազմի ընթացքում Խան-Շեյխուն քաղաքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործում։

2019 - վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հրապարակախոս Գեորգի Դանելիան։

2023 - Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ–ի անդամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift