«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ս․թ․ մայիս ամսին կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
BLOGՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, ս․թ․ մայիս ամսին կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները։
Դասընթացի մասնակիցներին տրամադրվելու են մասնակցությունը հավաստող վկայականներ։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաև դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց համառոտ ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս․թ․ ապրիլի 30-ը ներառյալ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 99 88 82 81 հեռախոսահամարով։
«ՀԱՅԱՔՎԵ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



