Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարություն է տարածել. Հոխիկյան
BLOGԱդրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարություն է տարածել, թե հայկական բանակը առաջնագծում ամրաշինական աշխատանքներ է կատարում, կահավորում խրամատները։ Թշնամին նեղսրտել է, որ մերոնք ուժեղացնում են դիրքերը։
Կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ հայկական բանակի ամրաշինական աշխատանքների մեջ մի փոքրիկ ներդրում էլ մենք ունենք' շնորհիվ մեր հայրենակիցների աջակցության։
Շարունակում ենք քողարկիչ ցանցեր հասցնել առաջնագիծ ու մեր զորքին ապահովագրել թշնամու աթս-ների և դիպուկահարների թիրախավորումից։ Դա, բնականաբար, թշնամու սրտով չէ, բայց որքան ուժեղ ենք մենք, այնքան պատերազմի վտանգը փոքրանում է։
Շնորհակալություն եմ հայտնում բանակի այն սպաներին, հրամանատարներին, որոնք հայրենիքի անվտանգությունը ավելի են կարևորում, քան իշխանության կողմից եկող խեղճ լինելու և անվերջ նահանջելու հրահանգները։
Պետք է առանց վախենալու ընդդիմանալ հակահայկական որոշումներին, ինչքան էլ այդ որոշումները վերևներից գան։ Այդ ընդդիմանալը և անհնազանդությունը պետք է համընդհանուր լինի, ընդգրկի պետության բոլոր ոլորտները, որպեսզի կարողանանք իրական հաջողություն ունենալ։
Մենք պարտավոր ենք առավելագույնն անել մեր երկրի անվտանգության ու բարեկեցության համար' անկախ երկրում տիրող քաղաքական ռեժիմից, որովհետև իշխանությունը վաղը չի լինի, իսկ այսօրվա խնդիրների հետևանքները վաղը զգալու ենք մենք և մեր զավակները։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



