Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանա լճի մակարդակը մարտի 25–31–ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ–ով և կազմել 1900.23 մ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` այս ցուցանիշը 2023 թ. նույն ժամանակահատվածի մակարդակից ցածր է 8 սմ–ով, իսկ 2024 թ. հունվարի 1–ի մակարդակից` 6 սմ–ով։
Արփա–Սևան ջրատարով մարտի 25–31–ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.925 մլն մ³, իսկ 2024 թ. հունվարի 1–ից մարտի 31–ը ներառյալ՝ 19.909 մլն մ³։
Հիշեցնենք` Սևանա լճի մակարդակը 2023 թվականին իջել էր 11 սանտիմետրով։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



