Բաղրամյանի շարժման ցանկացած մասնակից կարող է նրանից բացատրություն պահանջել. Արամ Մանուկյանը՝ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարության մասին
INTERVIEW
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հունվարի 16-ին Ազատության հրապարակում հայտարարել է, որ նախոորդ տարի Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձությունները վերահսկվում էին իշխանությունների կողմից:
Past.am-ը զրուցել է Բաղրամյանի պայքարի ակտիվ մասնակիցներից մեկի՝ Արամ Մանուկյանի հետ: Վերջինս մասնավորապես նշեց. «Քանի որ այդ հայտարարությունը չի արվել կոնկրետ մարդու կամ մարդկանց մասին ,այլ ընդհանուրի մասին է ասել, Բաղրամյանի շարժման ցանկացած մասնակից կարող է նրանից բացատրություն պահանջել:
Կոնկրետ ես այդ անձնավորությունից առիթ կունենամ ստանալ ինձ հետաքրքրող հարցի պատասխանը: Իսկ եթե նա խնդիր ունի այդպիսի հայտարարություններով մարդկանց հեռացնել օպերայից կամ իր ռեյտինգը բարձրացնել, իր խնդիրն է: Ժամանակը կտա հարցերի պատասխանը»:
Լևոն Փանոսյան




















































