Սուրբ Զատիկը ուրախության տոն է. թող դրա խորհուրդն այսօր բոլորիս տուն մտնի. Արման Վարդանյան
BLOG«Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին․
«Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին:
Սուրբ Զատիկը ուրախության տոն է. թող դրա խորհուրդն այսօր բոլորիս տուն մտնի, մեր տները ուրախությամբ, իսկ հոգիները լույսով լցնի, թող մեր ընտանիքներին միայն երջանկություն պարգևի։
Մեր խնդրանքները, որ այս օրերին հնչում են առ Աստված, այսօր մեկ բովանդակություն ունեն՝ խաղաղություն հայրենիքին և ամուր պետականություն. Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր երկրի ու ժողովրդի համար:
Աղոթենք միմյանց և խաղաղության համար:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



