Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Աստղեր, ովքեր շոկի են ենթարկել ու նույնիսկ վախեցրել երկրպագուներին՝ իրենց արտաքնային փոփոխություններով

LIFE

Blognews.am-ը գրում է.

 
2016 թվականի հունվարին՝ առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում, կարմիր գորգի վրա հայտնվեց ու շոկի ենթարկեց երկրպագուներին Անջելինա Ջոլին։ Խնդիրը նրա հիվանդագին նիհարությունն էր։ Առաջարկում ենք Ձեզ ինքներդ տեսնել Ջոլիի կերպարանափոխությունը և ինչո՞ւ միայն Ջոլիինը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աստղերի, ովքեր անցած տարի շոկի են ենթարկել և նույնիսկ վախեցրել են երկրպագուներին՝ արտաքնային կտրուկ ու տհաճ փոփոխություններով։

Անջելինա Ջոլի

Ջոլիից միայն կաշին ու ոսկորներն են մնացել, պարզապես կմախք, նայելուց մարդու սիրտ է ցավում... Այսպիսի բնորոշումներով էին հագեցած տաբլոիդներն այն բանից հետո, երբ 40-ամյա դերասանուհին ներկայցավ «Կունգ Ֆու Պանդա 3» մուլտֆիլմի ամերիկյան պրեմիերային։ Կարճ սև զգեստն այդքան էլ շահեկան չէր գեղեցկուհու համար, որովհետև ընդգծում էր նրա վերջույթների հիվանդագին նիհարությունը։
Ջոլիի նիհար ծնկներն առաջ էլ էին հայտնվել լուսանկարիչների օբեյկտիվների թիրախում։ Այդպես եղավ «Մալիֆիսենտայի» 2014 թվականի պրեմիերայի ժամանակ, որում Ջոլին գլխավոր դերն էր խաղացել։ Ընդ որում, այն ժամանակ, ինչպես և հիմա, լրագրողները զարմանում էին հետաքրքիր կոնտրաստով՝ հոգնատանջ մարմին և թարմ ու առողջ դեմք։
2015 թվականը բարդ տարի էր Ջոլիի համար. գարնանը նրան վիրահատության ենթարկեցին ու հեռացրեցին ձվարանը՝ քաղցկեղի առաջացման վտանգը կանխելու համար, իսկ հետո նա ամբողջովին կլանվեց աշխատանքով։ Անհանգիստ երկրպագուները տարակուսում են, թե արդյո՞ք հանգստանալու ժամանակը չէ։

Մայլի Սայրուս

2015 թվականի օգոստոսին, էպատաժային ամերիկացի այս երգչուհին անհանգստացրեց իր հետևորդներին ու երկրպագուներին ինստագրամյան իր մերկ սելֆիներով։
Արհամարհելով նրա զավեշտալի ներքնաշորերի տեսքը, ինչպես նաև դրանց իսպառ բացակայությունը, երկրպագուները կենտրոնացել էին Մայլիի նեղ կոնքերի վրա ու սկսել էին լուրջ հետաքրքրվել, թե արդյո՞ք նա առհասարակ սնվում է։
Սակայն ավելի ուշադիր երկրպագուները միանգամից հանգստացան՝ տեսնելով ստորև ներկայացված երկու լուսանկարները, որոնք պարզ ցույց են տալիս, որ այս դուրս ընկածն ամենևին էլ սովալլուկ չէ։

Լետիսիա թագուհի

Երբ 2004 թվականին սովորական մի լրագրող ամուսնացավ Իսպանիայի ապագա թագավորի հետ, նրա կոլեգաները միահամուռ դեֆերամբներ էին ձոնում նրա գեղեցկությանը։ Սակայն 2015 թվականի օգոստոսին հիացական բացականչությունները զիջեցին իրենց դիրքերն անհանգստություններին. ոսկրոտ ուսերը, ջլոտ ձեռքերն ու չափազանց նիհար ոտքերը ստիպեցին մտորել, թե արդյո՞ք 43-ամյա Լետիսիան չափազանց շատ ուժ չի կորցնում՝ իր կարգավիճակի պատճառով։
Համեմատեք ինքներդ. Լետիսիան միշտ խիստ լավ կառուցվածք է ունեցել, բայց երբեք չոր ու նիհար չի եղել։

Լիամ Նիսոն

2015 թվականի հուլիսին նյույորքյան պապարացիները դժվարությամբ ճանաչեցին Լիամ Նիսոնին՝ ի դեմս այս վտիտ ծերունու։
Չէ՞ որ ընդամենը մեկ ամիս առաջ 63-ամյա դերասանը բավականին լավ տեսք ուներ, ինչն ապացուցում է դեռ հուլիսին լոնդոնյան պատկերասրահում արված այս լուսանկարը։
Կտրուկ փոփոխությունը հարցեր առաջացրեց. մի՞թե սիրված դերասանը լուրջ հիվանդացել է։ Աստղի ներկայացուցիչը շատ լղոզված պնդեց, որ Լիամը երբեք իրեն ավելի առողջ չի զգացել, իսկ հետո ինքն էլ հնչեցրեց անսպասելի ծերացման ու նիհարեցման պատճառը. պարզվում է, որ դա պետք է Մարտին Սկորսեզեի «Լռությունը» ֆիլմում իր դերի համար։ Ֆիլմը կհայտնվի էկրաններին արդեն այս տարի։
2016 թվականին մամուլն ու երկրպագուները վերջնականապես հանգստացան, երբ տեսան Նիսոնի՝ արդեն առողջ տեսքով ու զվարթ տրամադրությամբ այս լուսանկարը՝ արված Սուլի օդանավակայանում։

Վել Քիլմեր

Հոլիվուդյան նախկին սեքս-սիմվոլը, ով, ի թիվս այլ դերերի, մարմնավորել է նաև Բեթմենին, դեկտեմբերի 31-ին նշեց իր 56-րդ տարեդարձը։ Սակայն դրանից կես տարի առաջ բավականին բարետես միջին տարիքի տղամարդը կտրուկ վերածվեց ծերուկի։
Ասես երկու տարբեր մարդիկ լինեն, բայց սա նույն Քիլմերն է։ Ձախում հունիսին արված լուսանկար է, իսկ աջում՝ փետրվարին։
Ըստ ամենայնի, Քիլմերն իրոք առողջական խնդիրներ ունեի, հավանաբար՝ կոկորդի ուռուցք։ Ինքը՝ դերասանը, շարունակում է հերքել, չնայած նրան, որ վերջին շրջանում թաքցնում է պարանոցը շարֆերով, իսկ դեկտեմբերին նրանց բռնացրել էին Մալիբուի փողոցներում՝ տախեոստոմատիկ խողովակով։ Մյուս կողմից, աջ կողմի լուսանկարը, որն արվել էր կաթոլիկ սուրբծննդյան նախօրեին, առողջացման հույս է ներշնչում։ Դրանում Վելն ավելի առողջ ու լցված տեսք ունի։

Դենիզ Ռիչարդս

Ամերիկյան այս դերասանուհին ու մոդելը շատ անգամ է դարձել քննադատությունների թիրախ իր արտաքին տեսքի համար։ 2013 թվականին, երբ նա 42 տարեկան էր, մամուլը լայնորեն տարածեց ձախ կողմի լուսանկարը՝ վերնագրելով այն հետևյալ կերպ․ «Դենիզ Ռիչարդսը կտրուկ ծերացել է. նայեք նրա՝ շոկի ենթարկելու աստիճան բարակ ձեռքերին ու հոգնատանջ դեմքին», իսկ 2014 թվականին նրան, բացի ոսկորոտ լինելուց, քննադատում էին նաև արհեստական արևայրուքը չափազանց չարաշահելու համար։
Սակայն քննադատությունները Չարլի Շինի նախկին կնոջը քիչ են հուզում։ Նա պնդում է, որ բացարձակ առողջ ապրելակերպ է վարում։ Խնդիրը հավանաբար նրանում է, որ երկրպագուները չեն կարողանում մոռանալ բիկինիով հյութեղ գեղեցկուհու նրա կերպարը, որն այդքան սիրված էր, երբ Դենիզը դեռ երիտասարդ էր։
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity