Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք վերադարձնում ենք, չենք զիջում»: Իշխանության հնչեցրած այս միտքը վերջին օրերին թերևս ամենաշատն է շրջանառվում, երբ անդրադառնում ենք Տավուշի չորս գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին: Առաջ են բերում ինչ-որ քարտեզներ, վերհիշում, որ այդ տարածքներն ադրբեջանական անվանում ունեն, փորձում հիմնավորել իրենց քայլերը: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ ցանկացած գործողություն անելիս էլ ցանկության դեպքում կարելի է իրավական հիմք գտնել:

«1920 թ.-ին ստորագրել ենք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանից մնում էին միայն Երևանն ու Սևանը: Այս օրինակով ուզում եմ ասել, որ ցանկության դեպքում անգամ սա կարող են իրավական հիմք համարել: Ժամանակի ընթացքում փոխվում են իրավիճակներ, փոխվում են նաև պայմանագրեր: Երբ խոսվում է տավուշյան չորս գյուղի մասին, 19901991 թթ. հետո այնտեղ ահագին բան փոխվել է: Հիմա ի՞նչն է իրավական հիմքը դրանք Ադրբեջանին տալու՝ Խորհրդային Միության կառուցվա՞ծքը: Ըստ Խորհրդային Միության կառուցվածքի, Լեռնային Ղարաբաղն ունի ինքնավարության կարգավիճակ: Եթե Ալմա Աթայի հռչակագիրն է հիմքը, այդ դեպքում թող սկզբից անդրադառնան դրան:

Խոսքն այն մասին է, որ ամեն ինչ կարող ես բացատրել, հատկապես եթե անունդ Նիկոլ Փաշինյան է, լեզվի հետ պրոբլեմ չունես, ամեն ինչ կարելի է բացատրել, հիմնավորել: Խնդիրն այն է, որ բոլոր բացատրություններն ի վնաս Հայաստանի են: Եթե հիմքն Ալմա Աթայի հռչակագիրն է, Խորհրդային Միության աշխարհագրական բաժանումը, պետք է ուրիշ տեղից սկսենք բաժանել, ինչո՞ւ անպայման հենց այդ տարածքներից: Այդ պատճառով ենք պնդում, որ հիմնական մեխը գալիս է Նիկոլ Փաշինյանից և նրա կառավարության դիրքորոշումից, այն է՝ զիջել: Սա շատ նման է Նիկոլ Փաշինյանի այն թեզին, երբ նա խոսում էր Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին:

Բացատրում էր այսպես՝ նշաձողն իջեցնենք, միջազգային հանրությունը կկանգնի մեր կողքին, մեր շահերը կպաշտպանի: Այդ ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը լսումներ հրավիրեց Ազգային ժողովում, Գուրգեն Արսենյանն այդ հանդիպման ժամանակ սկսեց ընդդիմությանը հանդիմանել, թե նրանք քաղաքականությունից բան չեն հասկանում, Նիկոլն ասում է՝ ինքնորոշման հարցը չդնենք, դնենք իրավունքի ու անվտանգության հարց, դա իր հետևից բերելու է նաև ինքնորոշման հարց: Ստացվում էր, որ ընդդիմությունը «բոբիկ» էր, Նիկոլի խոր ծրագիրը չէր հասկանում: Հիմա նույնն է ասում, հանձնենք, որ միջազգային հանրությունը կանգնի մեր կողքին, պաշտպանի մեզ մնացած հարցերում: Եթե վաղը Ադրբեջանն այդ չորս գյուղը վերցրեց և պահանջեց ադրբեջանցիների «վերադարձ» Սյունիք, Սևանի ավազան և այլուր, դրա տակ դժվա՞ր կլինի լեգիտիմ հիմքեր գտնելը: Պրոբլեմ չկա, Փաշինյանը կասի՝ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու, եկեք այդպես վարվենք, որ միջազգային հանրությունը կանգնի մեր կողքին: Հիմնավորելը հեշտ է, այստեղ կարևոր է նայել արմատին, թե ինչու ես հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Տավուշյան պաշտպանական շրջանի մասին ոչ մեկ անգամ խոսել են անվտանգության ու ռազմական փորձագետները՝ ընդգծելով դրա կահավորված ու ամուր լինելու մասին:Քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է նաև 2020 թ. հուլիսյան լոկալ մարտերի մասին: «Դրանցից հետո Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով պարգևներ ու կոչումներ են բաժանում, ասում՝ տեսեք, թե Հայկական բանակը ինչպես է դիմադրել, իսկ հիմա այդ ամբողջը հեշտությամբ հանձնում է: Այստեղ պետք է հասկանալ, թե «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ միավորված մարդիկ ինչո՞վ են առաջնորդվում, իրենց մոտեցումը, որ այդ բոլորը կարևոր չէ, գուցե բացատրվում է վախերով, որ եթե այդ գծից շեղվեն, ի վերջո, հեռանալու են իշխանությունից, ելքը Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական պահանջները բավարարելն է: Բացի դա, սա անում են Արևմուտքից խոստումներ, հրավերներ ստանալու, ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար: Իսկ այդ ընթացքում ինչքա՞ն են զիջելու: Այս ամենում հստակ է Արևմուտքի մոտեցումը:

Նա համաձայն է բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, որոնք նրա դեմ ուղղված չեն, ինքը չի խառնվի: Նրան չի հետաքրքրում այդ չորս գյուղը, հակառակը՝ Արևմուտքը կողմ է, որ Հայաստանը այդ չորս գյուղի և այլնի գնով Ադրբեջանի հետ իր հարցերը լուծի, որ կենտրոնանա մյուս հարցերի վրա, որոնք հետաքրքրում են իրեն»,նշում է մեր զրուցակիցը: Երբեմն տպավորություն է, թե Հայաստանի ներկա իշխանություններն ինչից ամենաշատն են խոսում, հանրությունը հակառակն է «ստանում»: Խոսում են խաղաղությունից ու անվտանգությունից, ամենօրյա ռեժիմով սպասում ենք պատերազմի, խոսում են տնտեսական բարձր ցուցանիշներից, սկսում ենք վատ ապրել:

«Իշխանությունները չեն առերեսվում իրականության հետ, սխալ նժույգի վրա են խաղադրույք կատարել: Երբ անում ես ինչ-որ քայլեր ու ձախողվում ես, փորձում ես պատճառը գտնել, բայց չես ուզում այն գտնել քո մեջ: Ցանկացած բանական մարդու համար պարզ է, որ եթե քո իշխանությունն այդքան ձախողումներ է արել, ուրեմն պատճառը քո մեջ է: Բայց չեն ուզում դա ընդունել, սկսում են մեղավորներ փնտրել, իրենք գտել են այդ մեղավորին՝ Ռուսաստանն է. նրանց համոզմամբ, որքան հեռու գնանք Ռուսաստանից ու մոտենանք Արևմուտքին, այնքան լավ կլինի: Սա անելանելի վիճակից է նաև, որովհետև ինչպե՞ս բացատրեն նորմալ մարդկանց, թե ինչո՞ւ մինչև հիմա Արցախը հայկական էր, իրենց օրոք հայկական չի: Կա՛մ պետք է ասեն, որ իրենք են սխալ եղել, կա՛մ մեղավոր են ուրիշները. ըստ իրենց, «ամենահարմար» մեղավորը Ռուսաստանն է, որովհետև նախկիններն ու զինվորականները փոքր մեղավորներ են, գլոբալ հարցերում մեղավոր է Ռուսաստանը:

Գնում են դեպի Արևմուտք, որի դիրքորոշումը շատ հստակ է, նա առատաձեռն է այն մարդկանց և ուժերի նկատմամբ, որոնք իրենց քաղաքականության ծիրի մեջ են: Գումար կտան, հրավերներ կուղարկեն, կսիրաշահեն, մնում է, որ քո ժողովրդին բացատրես, թե ինչու այդպես եղավ, փորձես ասել, որ սևը սպիտակ է, հանձնում ենք տարածքներ, որ ապրենք անվտանգ: Նորմալ տրամաբանության տեսանկյունից սա անհեթեթություն է, որքան շատ հանձնես, այնքան ավելի վտանգված ես: Հանձնում ես, իրենց դիրքերը լավանում են, ասում ես՝ սահմանին չերևացող պատ կլինի: Ադրբեջանն էլ տեսնում է, որ իր առջև խնդիր չկա, կրկին պահանջներ է դնում: Իրեն ձեռնտու է, որ այդ պահանջները բավարարվեն առանց զոհերի, նա էլ, մեծ հաշվով, պատերազմ չի ուզում. եթե Փաշինյանը տալիս է այդ տարածքները, նա էլ վերցնում է: Իրենից մի քիչ համբերություն է պահանջվում, նախ՝ պետք է մարսի վերցրածը, պետք է Արցախը մարսի, հետո քայլ անի, չորս գյուղը վերցնի, մի քիչ համբերի, հետո նորից քայլ անի, հետո հաջորդը և այդպես շարունակ: Սա իրենց համար հեշտ տակտիկա է»,-ընդգծում է նա:

Ադրբեջանը շահագրգռված չէ նաև «Խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ: «Ադրբեջանն ավելորդ պարտավորություններ չի ուզում վերցնել իր վրա: Շատ կետեր կան, որտեղ նա խնդիրներ ունի: Չորս գյուղից բացի, կան էլի չորս գյուղի, ճանապարհի տրամադրման հարցեր: Ի դեպ, այս պարագայում էլ ցանկության դեպքում կարող են հիմք գտնել: Օրինակ՝ կարող են ասել, որ Խորհրդային Միության տարիներին այդ ճանապարհով ադրբեջանցիներն ազատ երթևեկում էին, հիմա էլի ուզում են ազատ տեղաշարժվել, ի՞նչ խնդիր կա: «Խաղաղության պայմանագիրը» գուցե կնքվի այն ժամանակ, երբ Ադրբեջանն ակնհայտորեն չունենա պահանջներ, դա էլ չգիտենք, թե երբ կլինի, կամ գուցե Հայաստանն ավելի շատ բան պետք է զիջի, քան արդեն զիջել է: Գուցե կրկին անդրադարձ լինի Սահմանադրության փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ մարդկանց մեծ մասը դեմ է գյուղերի հանձնմանը, որքան էլ փորձում են համոզել: Դեմ է նաև Սահմանադրության փոփոխությանը, որովհետև հասկանում է, թե ինչով է դա պայմանավորված: Դրա համար էլ այդ գործընթացը ձգձգում են: Միանգամից ամեն ինչ իրար խառնելու դեպքում ընդվզման ավելի մեծ ռիսկ կա»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest