Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել համայն Ռուսիո պատրիարքի արտահայտած մտքի վերաբերյալ

SOCIETY

ՀՀ Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Օսմանյան կայսրության հպատակների վերաբերյալ արած արտահայտության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Մենք` ՀՀ Հանրային խորհրդի անդամներս, խորին հարգանք տածելով Ռուս Ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդեպ, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ` վերջինիս կողմից ս.թ. հունվարի 7-ին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի հետ հարցազրույցի ընթացքում արտահայտած որոշ նկատառումների վերաբերյալ:

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված ազգերի շրջանում տարակուսանք է առաջացրել Պատրիարքի այն պնդումը, թե Օսմանյան կայսրությունն իր հպատակների համար եղել է կարգուկանոնի ու խաղաղության երաշխավոր: Պատրիարք Կիրիլը` որպես քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունների պատմության բացասական օրինակ, բերել էր մահմեդականների կողմից քրիստոնեական Բյուզանդիայի նվաճման փաստը` «մոռանալով» նշել այդ մահմեդականների էթնիկ պատկանելությունը: Ուստի անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Բյուզանդիան նվաճվել Õ § թուրք օսմանների կողմից, և հենց այդ նվաճման արդյունքում էլ ստեղծվել է Օսմանյան կայսրությունը: Իսկ որպես դրական օրինակ` Պատրիարքը կրկին բերել էր նույն Օսմանյան կայսրությունը` պնդելով, որ այնտեղ իբրև թե քրիստոնյա ժողովուրդներին ոչ ոք չէր ոչնչացնում:

Վերջին տարիներին Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում Թուրքիան նպատակաուղղված ձևավորում է Օսմանյան կայսրության «ռոմանտիկ» կերպար` որպես հանդուրժողական պետություն, որը շատ ուշադիր էր իր հպատակների բոլոր պահանջների և իրավունքների նկատմամբ: Ցավոք, Թուրքիայի լոբբիստական գործունեությունն իր ազդեցությունն է թողել նաև ռուսական ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչների վրա: Անհրաժեշտություն չկա մեկ անգամ ևս անցնել օսմանյան պատմության արյունալի արահետով, որը մինչ օրս չսպիացող վերքեր է թողել Բալկաններում, Կովկասում և Մերձ ավոր Արևելքում: Այդ վերքերը վստահորեն կարելի է կոչել սուլթանների և երիտթուրքերի կողմից վարած անմարդկային քաղաքականության և իրականացրած ցեղասպանությունների վկայություն: Իր գոյության ընթացքում Օսմանյան կայսրությունը վարել է արյունալի պատերազմներ հարևան երկրների հետ, նվաճել և կորցրել տարածքներ` ամայացնելով հսկայական տարածություններ և ոչնչացնելով հարյուր հազարավոր տեղաբնակ ժողովուրդների: Այդ ժամանակահատվածում ստեղծվել է նախադեպը չունեցող և կատարելության բարձրագույն աստիճանի հասած բռնատիրական համակարգ, որը և դարձել էր թուրքական ազգային քաղաքականության հիմնասյունը: Բալկանյան ժողովուրդների, հայերի, հույների, ասորիների և այլ ազգերի բռնի թուրքացումն ու իսլամացումը. ահա թե որն է օսմանյան նախագծի «հաջողությունը»:

Իրենց պատմական հայրենիքում 1.5 միլիոն քրիստոնյա հայերի, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունները, ողջ քրիստոնյա բնակչության ու նրա ստեղծած հարուստ ժառանգության ոչնչացումն ու թալանը Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի տարածքում պատմական փաստ է, որը կասկածի կամ ժխտման ենթակա չէ: Ավելին, հայերի ցեղասպանությունն ուղեկցվում էր հայրենազրկմամբ իր պատմական, Աստծո կողմից տրված Հայրենիքից:

Օսմանյան Կայսրությունը եղել է, իսկ ժամանակակից Թուրքիան այսօր էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է, և դրա վառ ապացույցն են Սիրիայի վերջին իրադարձությունները:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն ունի հստակ դիրքորոշում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հարցի վերաբերյալ, որը հաստատվել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի կողմից: Մի շարք այլ երկրների ղեկավարների հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Իսկ ահա քրիստոնյա հպատակների նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված բռնության և ցեղասպանության պետական քաղաքականության արդարացումը, օսմանյան տիրապետության աղետալի հետևանքների մասին լռությունը և առավել ևս պատմության նման մեկնաբանումը ոչ մի ընդհանրություն չունեն պատմական իրողության հետ:

Մենք միշտ հարգանքով լսում էինք Պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսևորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն: Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և մահմեդականների համակեցության և հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից և արդարությունից»:

 

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”