Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից։
Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ մարտի 21-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետի պաշտոնը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



