Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ից պահանջում ենք ապահովել մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի համար․ հայտարարություն

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հայտարարությունը՝ ընթերցված այսօրվա հանրահավաքի ժամանակ․

«Հանրահավաքի միասնական հայտարարություն՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման վերաբերյալ

20.03.2024թ.   

Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման.

Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում.

Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում.

Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում.

Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր.

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները.

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում.

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը.

Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը.

Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝

1.     Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար:

2.    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:

3.    Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները:

4.    Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:

5.   Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին:

6.    Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով:

7.    Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին:

8.   Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:

9.   Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը:

10. Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան:

11.  Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց:

12.  Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար:

13. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար:

14.  Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը:

15.  Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»:

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice