Միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դիմաց մենք գրեթե ոչինչ չենք ստանալու. Բեգլարյան
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հետքայլ է եւ հերթական խոշոր զիջումն է լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Դա կրկին Ադրբեջանի օգտին է, որի դիմաց մենք գրեթե ոչինչ չենք ստանում, որովհետեւ ադրբեջանական հայցերը միջազգային դատարաններում շատ դատարկ հայցեր են ու հաջողության հնարավորություն չունեն՝ ի տարբերություն Հայաստանի հայցերի»,-ասաց նա:
Նշենք, որ արցախցիներն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։




















































