Հյուսիսային Կորեայում հայտարարել են խումար չառաջացնող ալկոհոլի ստեղծման մասին
SOCIETYՀյուսիսային Կորեայում պատրաստել են ոգելից խմիչք, որն, այդ երկրի մասնագետների խոսքով՝ խումար չի առաջացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Pyongyang Times շաբաթահանդեսին:
Հաղորդագրության համաձայն՝ Koryo Liquor անվանումն ստացած խմիչքի գաղտնիքը բարձրորակ ժենշենն Է եւ բոված բրինձը, որը բաղադրիչների թվում փոխարինում Է շաքարին:
Ինչպես նշված Է հոդվածում, նման զուգակցումը «բարձր Է գնահատվել փորձագետների եւ սպառողների կողմից, քանի որ խմիչքը շատ նուրբ Է եւ խումար չի առաջացնում»:
Հյուսիսկորեացի մասնագետների մշակած խմիչքի թնդությունը տատանվում Է 30-ից մինչեւ 40 տոկոսի սահմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



