Հայաստանի ՔԿՀ-ներում կա 5 հացադուլավոր. Հայկ Կյուրեղյանի շարունակում է հացադուլը
SOCIETY«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 14-ին սկսած հացադուլը շարունակում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը նորմալ է, բժիշկների հսկողության տակ է:
ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Հայաստանի ՔԿՀ-ներում, բացի Հակ Կյուրեղյանից, այս պահին կա 4 հացադուլավոր դատապարտյալ, որոնք բողոքում են իրենց քրեական գործերի ընթացքից:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



