Իշխանությունն այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների․ Տիգրան Աբրահամյան
BLOGԱյն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:
Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:
Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են», - գրել է պատգամավորը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



