Ստորջրյա լուսանկարչություն. մոդելները` խորտակված նավերի մոտ` օվկիանոս 25 մետր խորություններում
LIFEՄոնրեալցի (Կանադա) լուսանկարիչ Բենջամին Վոն Վոնգը հայտնի է իր բարդ լուսանկարչական արվեստով և որպես արդյունք ստացվող անչափ տպավորիչ լուսանկարներով:
Ինչպես ներկայացնում է earthporm.com-ը` կանադացին իր լուսանկարներին դրամատիկ շունչ է հաղորդում` թվացյալ աշխարհներ կերտելով ու մոդելներին վերածելով հեքիաթային կերպարների:
Այս անգամ լուսանկարիչը ներկայացրել է ոչ պակաս բարդություն ունեցող ստորջրյա ֆոտոշարքը, որի ժամանակ մոդելները լուսանկարվել են 25 մետր խորության ջրերում: Լողավազանում լուսանկարներ անելու փոխարեն լուսանկարիչը նախընտրել է նավաբեկության տեսարաններ ստանալ: Այդ իսկ պատճառով Բալիում հանգստանալիս նա պրոֆեսիոնալ սուզորդների խումբ է հավաքել և ֆոտոսեսիա կազմակերպել օվկիանոսում` ափի մոտակայքում խորտակված հին նավերի հարևանությամբ:








1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



