Ինչու են տղամարդիկ ատում «Универ»-ի Մաշային և ով էր նրա նախկին ամուսինը (լուսանկարներ)
PHOTO
Օրերս 29-ամյա Աննա Խիլկեւիչը որոշել է պատասխանել նախկին երկրպագուների հարձակումներին ու տհաճ մեկնաբանություններին, որոնք վերջին ժամանակ մեծ ակտիվությամբ արվում են աստղի Ինստագրամում։ Եւ չգիտես ինչու, Աննային ամենից շատ վատ մեկնաբանություններ թողնում են տղամարդիկ։ «Универ» սերիալի աստղ Խիլկեւիչը որոշել է պարզել, թե ինչու են իրեն այդպես քննադատում։ Ի վերջո, երիտասարդ մայրիկը պարզել է, թե խնդիրն ինչումն է։
«Ուզում եմ հարցնել «տղամարդկանց», որոնք նման մեկնաբանություններ են գրում ամուսին ու երեխա ունեցող կանանց՝ ի՞նչն է ձեզ առաջնորդում։ Ես ինչո՞վ եմ ձեզ վիրավորել։ Գուցե ձեզ դուր չի գալիս, օրինակ, թե ինչպես եմ խաղացել սերիալո՞ւմ։ Թե՞ պարզապես հաճույք եք զգում մարդուն վիրավորելուց։ Մի՞թե երեխայիս ծնվելը ձեր վրա չազդեց, թե՞ ամուսնուս կառուցվածքին եք նախանձում։ Թե «ձերը չեմ» դրանից եք կատաղում»,- գրել է դերասանուհին։
Դերասանուհու երկրպագուները շտապել են հանգստացնել նրան, հաճոյախոսություններ են գրել նրա գրառման տալ։ «Ոչ ոքի ուշադրություն մի դարձրու, դու ամենալավն ես, մենք սիրում ենք քեզ»,- գրել են երկրպագուները։
Հիշեցնենք, որ դերասանուհին նախորդ տարի ամուսնացել է բիզնեսմեն Արթուր Վոլկովի հետ, իսկ դեկտեմբերի 14-ին զույգը դուստր է ունեցել, ում Արիաննա են անվանել։




















































