ՊՊԾ-ն զարգացման նոր փուլ է մտել. «Հրապարակ»
ANALYSIS«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ՊՊԾ պետի տեղակալ Արթուր Գասպարյանը նշանակվեց ՊՊԾ պետ՝ փոխարինելով Սարգիս Հովհաննիսյանին, ում կարիերայի վրա քար գցեց 2023 թ․ սեպտեմբերի 9-ին «Դվին» հյուրանոցում կազմակերպված հրավառությունը, որն այնքան էր վախեցրել կառավարական տանն ապրող Նիկոլ Փաշինյանին, որ նույն օրը ՊՊԾ պետն ազատվեց պաշտոնից։ Արթուր Գասպարյանը 2018-ից հետո իրականացրել է Աննա Հակոբյանի պաշտպանությունը եւ այդ ժամանակ շահել իշխող զույգի վստահությունը։
Երեկ ՊՊԾ նորանշանակ պետին ներկայացնելով անձնակազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, որ ծառայությունն իր զարգացման նոր փուլ է մտել՝ Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնից ստանալով վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



