Հայաստանը միտումնավոր սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ
ANALYSISՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ Հայաստանից հարցումներ չեն ստացվել։ «Պաշտոնական խողովակնեերով այդ որոշումները մեզ ոչ ոք չի փոխանցել, շարունակում ենք աշխատել բոլոր ուղղություններով, թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում,- ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ չափազանց վտանագվոր ակնարկ արել մեղմ տոնով. «Դուք գիտեք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում , քան Հայաստանում»։
Միևնույն ժամանակ չափազանց վտանագվոր ակնարկ արել մեղմ տոնով. «Դուք գիտեք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում , քան Հայաստանում»։
Դմիտրի Պեսկովի հայտարարությանը շտապել է արձագանքել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, հայտարարել, թե Երևանը դեռ օրեր առաջ պաշտոնական խողովակներով և գրավոր կարգով ռուսական կողմին ծանուցել է «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները սեփական ուժերով իր սահմանները պահելու համար։
Արմեն Գևորգյանը անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններին, կրկին քննադատել Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպությանը, սակայն չի արձագանքել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մեկ այլ դիտարկմանը, թե հայկական կողմը հրաժարվում է միչգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել մտահոգությունները փարատելու նպատակով։
Ըստ էության, հայկական կողմի այս վարքագիծը վկայում է, որ փաշինյանական վարչախումբը ամեն գնով նպատակ ունի փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և շարունակելու են նույն ոգով, ընդ որում շատ ավելի կոշտ տոնայնությամբ, քան մինչ օրս էր։
Առաջիկայում լրջագույն քաղաքական զարգացումներ են սպասվում, և վարչախումբը Հայաստանի գլխին կարող է նոր արհավիրքներ բերել։
Անահիտ Կարապետյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



