Հայաստանի պաշտպանությունն ու հզորացումը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան Ռազմաքաղաքական նո՛ր Դաշինքի մեջ. Խաչիկ Ասրյան
BLOGՀայաստանի պաշտպանությունն ու հզորացումը՝
Հայաստան-Ռուսաստան-Իրան
Ռազմաքաղաքական նո՛ր Դաշինքի մեջ
Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար Հայաստանի արտաքին ռազմաքաղաքական համագործակցության բնական ուղին, ասել է թե՝ ճշմարիտ ճանապարհը, Հայաստանի ազնիվ ու հավատարիմ ռազմավարական դաշնակցությունն է Ռուսաստանի և Իրանի հետ։
Երբ հայատյաց Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, իսկ թշնամի Թուրքիայի իշխանությունն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքով» թուրքական աշխարհ կառուցելու մասին, Հայաստանի և Հայ ազգի անվտանգության ապահովումը դարձել է օրախնդիր-պահանջ:
Շրջապատված լինելով Ադրբեջան և Թուրքիա թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական ռեսուրսներից՝ Հայաստանն ու Հայ ազգն իրենց անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինեն Հայաստանի ու Հայ ազգի բնական ու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությանը:
Ուստի՝ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ազգի անվտանգությունը պաշտպանելու համար, ժա՛մ առաջ պետք է Ռազմաքաղաքական Նոր Դաշինք կնքի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Ռուսաստանն ու Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակիցներ, իսկական բարեկամներ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



