Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից․ Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մոտ վեց ամիս է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Եվ այս վեց ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ անգամ չի խոսել այս մասին՝ ո՛չ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բառացիորեն ամեն-ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից։
Այս մարդկանց նկատմամբ կարելի է և պետք է ունենալ տարբեր կարծիքներ, տալ տարբեր գնահատականներ, այդ թվում իրավական, իրենց քաղաքական և աշխատանքային գործունեության համար, սակայն մի բան աներկբա է՝ այս մարդկանց տեղը Հայաստանի Հանրապետությունում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



