Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Աշոտ Ղուլյան
POLITICS• ՀՀ անկախության հռչակագիրն ընդունվել է փաստացի համազգային կոնսենսուսի պայմաններում՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համաձայնությամբ:
• ՀՀ գործող իշխանությունների կողմից հանրային դաշտ նետված գաղափարը նոր սահմանադրություն ունենալու մասին գլխավորապես կապված է ՀՀ անկախության հռչակագրի տեքստում եղած «անցանկալի» ձևակերպումներից հրաժարվելու ցանկության հետ:
• ՀՀ անկախության հռչակագրի դրույթների ռեվիզիան միայն ու միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր համազգային նպատակների ռազմավարության և իմիջային հեղինակության վրա:
Արցախի կորուստը, թեկուզև ժամանակավոր, ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների ռազմավարական մտածողության սնանկությունն ու քաղաքական կամքի բացակայությունը: Եթե մենք կարիք ունենք ինչ-ինչ վերանայումների, ապա դրանք հաստատ չեն վերաբերում անկախության, ազատության և ազգային համերաշխության գաղափարներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



