«Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է
SOCIETY«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթակայանը սնող երկու մալուխ, որի հետևանքով ժամը 15:20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչև Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռևս վերականգնել հնարավոր չի լինում։ Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



