Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Թեստ. Դու և հումորիդ զգացումը

LIFE

Shabat.am-ը գրում է.

1.Ի՞նչ երաժշտություն ես ընտրում բջջային հեռախոսազանգիդ համար.

ա) հիթային

բ) մանկական

գ) դասական:

2.Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին.

ա) այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար

բ) ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին

գ) ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է:

3.Իսկ քեզ կարողանո՞ւմ են խաբել.

ա) բարեբախտաբար, ոչ

բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում

գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:

4.Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայնծիծաղո՞ւմ ես.

ա) այո, հաճախ

բ) ոչ, միայն ժպտում եմ

գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել:

5.Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցիուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա: Դավիթը հարցնում է.«Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ի՞նչ կպատասխանիթութակ-ավազակը.

ա) «Ինչո՞ւ եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ»

բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է»

գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից»:

6.Նկատելով, որ քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես.

ա) կհարցնեմ` ինչո՞ւ ես խաբում

բ) ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի

գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել` ոչինչ չեմ նկատում և արհամարհել:

7. Սարսափ ֆիլմ դիտելիսերբ զգում եսոր շատ ես վախենումանջատում ե±ս ձայնը.

ա) չգիտեմ, չեմ փորձել

բ) այո, և շատ ծիծաղելի է

գ) ոչ, սովորական վախ է, էլի:

8. Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների ծիծաղը.

ա) այո, մանավանդ եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են

բ) այո, որովհետև ինձ թվում է` նրանք ինձ վրա են ծիծաղում

գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս` ինչի± վրա են ծիծաղում:

9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա.

ա) միշտ

բ) եթե ծիծաղելի է, այո

գ) ոչ հաճախ:

10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ.

ա) պաշտում եմ

բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ

գ) դժբախտաբար, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, բայց` ուշացումով:

11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում.

ա) բոլոր նորաձև ոճերը

բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ

գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում:

12. Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացելՆա փորձում է ժամադրվել քեզ հետ,իսկ դու մերժում եսՆրաո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա.

ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ»

բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»

գ) «Իսկ ինչո՞ւ»:

13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման ինչ-որ բան էնվագումԻ՞նչ կմտածես.

ա) հավանաբար, ընկերների հետ հիմարություններ է անում

բ) ուզում է ինձ զվարճացնել

գ) ի՜նչ զվարճալի է նա:

14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում.

ա) իհարկե

բ) երբեմն

գ) ոչ, ոչ այնքան:

15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղումինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ.

ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր

բ) սարսափելի. տրամադրությունս կփչանա

գ) սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ:

Միավորների հաշվվում

1. ա-1 բ-3 գ-2

2. ա-3 բ-2 գ-1

3. ա-1 բ-2 գ-3

4. ա-3 բ-2 գ-1

5. ա-2 բ-1 գ-3

6. ա-2 բ-1 գ-3

7. ա-1 բ-3 գ-2

8. ա-2 բ-1 գ-3

9.ա-3 բ-2 գ-1

10. ա-3 բ-1 գ-2

11. ա-1 բ-2 գ-3

12. ա-3 բ-2 գ-1

13. ա-2 բ-1 գ-3

14. ա-3 բ-2 գ-1

15. ա-1 բ-2 գ-3

40-45 միավոր

Ուրախությունը մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ` հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա:

20-29 միավոր

Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն... Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք «գազանային» խստությամբ: «Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումների: Սովորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից:

15-19 միավոր

Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր է թե´ քեզ, թե´ շրջապատի համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առաձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ վատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: Արա դա հայելու առաջ, փողոցում, աշխատանքի կամ դասերի ընդմիջմանը, կնկատես` ինչպես է կյանքդ փոխվում: Հաջողություն ենք մաղթում:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6